Բաժիններ՝

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանի հաջորդ մրցակիցը մեքսիկացի է

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային օլիմպիական խաղերի մասնակից Նարեկ Աբգարյանի հաջորդ մրցակիցը պրոֆեսիոնալ ռինգում հայտնի է:

Հոկտեմբերի 27-ին Մոսկվայում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շոուի ընթացքում ռինգ դուրս կգա նաեւ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը, ով կանցկացնի իր 11-րդ մենամարտը:

Աբգարյանը կմրցի մեքսիկացի Էֆրեյն Պերես Լազարոյի հետ, ով պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 29 մենամարտերից 19-ում հաղթանակ է տոնել ու կրել 10 պարտություն: Նարեկ Աբգարյանը հաղթանակ է տոնել իր անցկացրած բոլոր 10 մենամարտերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031