ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի հրետանային ստորաբաժանումները հոկտեմբերի 17-ից 18-ը մասնակցել են մարտական կրակով մարտավարական զորավարժությունների:
«Եթե որևէ ֆորսմաժորային իրավիճակ չլինի, ապա չեմ կարծում, թե երկու շաբաթվա ընթացքում այնպիսի իրավիճակ կարող է ստեղծվել, որ բոլոր քաղաքական ուժերը կարող են հրաժարվել իրենց պարտավորություններից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել 2018 թ. ամառային զորակոչի արդյունքների միջանկյալ ամփոփմանը նվիրված խորհրդակցություն։
«2016թ. արտահանման համար ծախսված մեկ դոլարի դիմաց մենք 10 դոլար արտահանման պայմանագիր ենք բերել, 2017թ. 1 դոլարի դիմաց 24 դոլար պայմանագիր ենք բերել, իսկ այս տարի առաջին երեք եռամսյակում 1 դոլարի դիմաց 48 դոլար պայմանագիր ենք բերել։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետարանում հոկտեմբերի 19-ին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին:
Հոկտեմբերի 15-ին 3-րդ զորամիավորման շտաբում, ենթակա զորամասերի հրամանատարների ու մի շարք առանցքային պաշտոնատար անձանց մասնակցությամբ ամփոփվել են 2018 ուսումնական տարվա 3-րդ եռամսյակի արդյունքները:
Նախօրեին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Արշակ Վարդանյանի, 4 անձի` այդ թվում 2 անչափահասի մասնակցությամբ գործով կայացրել է մասնակի արդարացման դատական ակտ՝ անչափահասներից մեկը մասնակի արդարացվել է:
Այսօր Factor.am-ին տված իր հարցազրույցում ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Պավել Մանուկյանը վերահաստատեց նախկինում իր արած հայտարարությունները:
Մի շարք հայտնի թուրք ֆուտբոլիստներ կասկածվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքին աջակցելու մեջ։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոն, ծանոթացել հաստատության գործունեությանը, զրուցել բուժանձնակազմի եւ այնտեղ բուժվող հիվանդների հետ:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 12:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախում՝ Հանրապետական կենտրոնական հավաքակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 2 ավտոմեքենա, մեկը հարվածել է գազատարին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 27-ին կուղեւորվի Ստամբուլ՝ մասնակցելու Սիրիային նվիրված գագաթնաժողովին, որի մասին ավելի վաղ հայտնել է Թուրքիայի ղեկավարությունը:
Խիստ մտահոգիչ էր այն հանգամանքը, որ նշված միջոցառմանը հրաժարվել էր իր մասնակցությունը բերել կառույցի նախագծի հեղինակը` ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որը, ինչպես պարզվում է, հեղինակային իրավունքի ուժով չէր տվել իր համաձայնությունը կառույցի նման վերաձևումների համար:
Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի միջեւ ցամաքային սահմանի կարգավիճակի հարցը կարող է դառնալ Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու (Brexit) պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունների վերջնական ձախողման պատճառը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գտնվում է Սյունիքի մարզում։ Այնտեղ գտնվելու գլխավոր նպատակը Կապան քաղաքի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Նարեկ Բաբայանի նախընտրական հավաքին մասնակցելն է, որը տեղի կունենա երեկոյան, իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է սյունեցիների հետ և լսել նրանց խնդիրները։
Հոկտեմբերի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցեցին նախարարության ղեկավար կազմը, ինչպես նաև կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:
«ԲՀԿ-ի էլեկտորատը շատ լուրջ եմ գնահատում: Եկեք էսօր եղանակի կանխատեսում չանենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով առաջիկա արտահերթ ընտրություններին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից անչափահասին խոշտանգելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ:
Հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ՄԻԵԴ դիմել: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման եւ ընտրության անցկացման մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի և Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի ուղեկցությամբ այժմ գտնվում է Սյունիքի մարզում, որտեղ երեկոյան պետք է մասնակցի քաղաքապետի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Բաբայանի նախընտրական հավաքին։
Երգիչ եւ կոմպոզիտոր Վյաչեսլավ Դոբրինինը հիվանդանոց է ընկել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաների մոր ինքնությունը:
«Բիզնես Արմենիայի» գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հիմնադրամի կառուցվածքը փոքրացվելու է, ինչը կբերի մոտ 108 մլն դրամի խնայողություն՝ հաջորդ տարվա բյուջեում. «Դա մեր ցուցանիշների վրա չի ազդի, ավելի փոքր թիմով ենք աշխատելու»։
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Վիետնամի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Արտաքին հարաբերությունների գծով ներկայացուցիչ Նգույեն Տուան Ֆոնգի գլխավորած պատվիրակությանը:
Այսօր ԱԺ-ում լրագրողները ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյանլյանից հետաքրքրվեցին՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություններով նախատեսված 4-րդ ուժի ներկայությունն ԱԺ-ում ու նվազագույն 2% շեմը խորհրդարանում Հանրապետականի՞ հայտնվելու շանեսերը մեծացնելու համար է:
Այսօր ԱԺ-ում մեկնարկել է ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը:
Մահացել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ Ռաֆայել Թորոյանը:
Հոկտեմբերի 2-ին Երևան քաղաքի դատախազություն է ստացվել ՀՀ մշակույթի նախարարի գրությունը Երևանի Արամի փողոցի հուշարձան-շենքին կից տարածքում առանց լիազորված մարմնի համաձայնության իրականացված հողային աշխատանքների հետևանքով հուշարձան-շենքի կայունությունը վնասելու վերաբերյալ: