Սամվել Մայրապետյանի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն այս շաբաթվա վերջին աշխատանքային օրն օգտագործել է միջնորդություն ներկայացնելու համար: ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին փաստաբան Սիրունյանը խնդրել է քննարկել անձնական երաշխավորություններով Սամվել Մայրապետյանին ազատ արձակելու հարցը:
Լիբանանի Ազգային Ժողովի նախագահ Նաբիհ Բըրիին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին է ցույց տալիս իր աշխատասենյակում պահվող 15-րդ դարի Ղուրանը՝ բացված «Մարիամ» սուրահի էջում։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Լիբանան:
«SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը 168.am-ին հայտնեց, որ Սիսեռյանը վստահեցրել է՝ զբաղվում են հարցով ու փորձում լուծումներ գտնել:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսին՝ ձեռնադրության և օծման 50 -ամյակի առթիվ:
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Սիրիայի Դեյր-էզ-Զորում զոհվել է ավելի քան 60 մարդ:
«Եթե ապիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիները հանում են 100 տարեկան հայ կնոջ աչքերը, ականջն են կտրում, մի՞թե նման մարդկանց հետ կարելի է խաղաղ ապրել, մտածել խաղաղության մասին, կամ որևէ բան զիջել»։
Ոստիկանության ՔՀԳ վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 19-ին, ժամը 12.40-ին, Երևան քաղաքի Դավիթաշենի կամրջի մոտ գործող բենզալցակայանի դիմացից հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 28-ամյա Սրապիոն Ա.-ին:
Հոկտեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց:
«Հրապարակ» թերթը այսօր գրել էր, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը լքել է Հայաստանը և ընտանիքով բնակություն հաստատել Մոսկվայում: Նրա զավակները սովորում են Մոսկվայի տարբեր ուսումնական հաստատություններում:
Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Անաստասի Գալուստյանը վերադարձել է մեծ սպորտը:
Հոկտեմբերի 18-ին «Փաստերի ստուգման հարթակը» նյութ էր հրապարակել, որտեղ ներկայացված էր Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից կուսակցության անդամ Սևակ Միքայելյանին օժանդակելու նպատակով ընտրարշավի ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահման, դպրոցների տնօրեններին աշխատանքի ժամին կուսակցական քարոզչության մեջ ներգրավելու, ավելին՝ ուսուցիչներին ու աշակերտներին քաղաքական պայքարի մեջ ներքաշելու անթույլատրելի գործունեության մասին։
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամանել է Լիբանանի նախագահական Բաաբդա պալատ հանդիպելու նախագահ Միշել Աունի հետ:
Թուրքական «Yeteknoloji» ընկերության հիմնադիր տնօրեն Ֆազըլ Հիզան մանրամասներ է հրապարակել տեղական արտադրության առաջին էլեկտրամագնիսական հրանոթի՝ «ŞAHİ 209»-ի մասին։
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի մի շարք հանգամանքներ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն դատապարտել է սաուդացի հայտնի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի դաժանաբար սպանությունը:
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և այլ հյուրեր մասնակցել են Սևան քաղաքի նորակառույց բուժկենտրոնի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը:
Հեղափոխությունը լեգիտիմացրեց հանրային քֆուրը և այն վերածվեց հանրային դաշտում քաղաքական հարաբերությունների կարևոր գործիքի: Հանրային քֆուրը սահմանազատեց «մենք»-ին և «դուք»-ին: Քֆուր տվողը «ժողովուրդն» է, իսկ քֆուր «ուտողները» ժողովրդի թշնամիները:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրատվամիջոցներից մեկը հանդես էր եկել հրապարակմամբ, համաձայն որի՝ հարթ չի ընթացել իմ և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար պարոն Սվիտալսկու հանդիպումը»:
Երևան Սևան ավտոճանապարհը բաց է, երթևեկությունը վերականգնվել է
Այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երկօրյա աշխատանքային այցը Լիբանանի Հանրապետություն: Ն.Փաշինյանին և տիկին Աննա Հակոբյանին Ռաֆիկ Հարիրիի միջազգային օդանավակայանում դիմավորեցին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը և Լիբանանի վարչապետի արարողակարգի ղեկավար Լահուդ Լահուդը:
168.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մազպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հասմիկ Շահբազյանը նշեց, որ այս պահին դեպքի վայրում են ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, փոխոստիկանապետը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումին մասնակցելու համար Հայաստան ժամանած Գևորգ Թորոսյանը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ հիմնում է կանադական ISB ինժեներական ընկերության մասնաճյուղ Հայաստանում:
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանին մեկնել է Եվրոպայի առաջնության:
Հոկտեմբերի 19-ին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ներգրավմամբ անց է կացվել մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն, որին ընթացքին հետևել է ԱՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Հունգարիայում մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի հերթական առաջնությունը:
: Մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեկնել Դոհա:
Դեպքի վայրում են ՀՀ փոխվարչապետը, տրանսպորտի նախարարի պաշտոնակատարն ու մարզպետը։ Խոշտանգման կասկածանքով ձերբակալված ոստիկանների հարազատները մարտական են տրամադրված։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության եւ Կարո Կարապետյանի սպանության գործով վկայի կարգավիճակով կին է հարցաքննվել: