Բաժիններ՝

Շանթ Սարգսյանը շարունակում է միանձնյա գլխավորել Մ-16 տարեկանների աշխարհի առաջնության աղյուսակը

Հունաստանում շարունակվում են աշխարհի մինչև 14, 16 և 18 տարեկանների առաջնությունները:

Տեղի ունեցան 6-րդ տուրի պարտիաները: Մինչև 16 տարեկան տղաների առաջնության միանձնյա առաջատար Շանթ Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Նոդիրբեկ Յակուբոևի հետ:Նույն ենթախմբում հանդես եկող Արթուր Դավթյանը հաղթանակ տոնեց, իսկ Տիգրան Սարգսյանն իր պարտիան ավարտեց հաշտությամբ: Այս ենթախմբում Շանթ Սարգսյանը 5.5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: 4 շախմատիստ, որոնց թվում է նաև Արթուր Դավթյանը, կիսում են 2-5-րդ հորիզոնականները, Տիգրան Սարգսյանը 4.5 միավորով կիսում է 6-րդ հորիզոնականը:

Մինչև 18 տարեկան աղջիկների ենթախմբում հանդես եկող Աննա Սարգսյանը 4.5 միավորով կիսում է 2-10-րդ հորիզոնականները: Առաջատարը 6 միավոր վաստակած Պոլինա Շուվալովան է: Մեր մյուս ներկայացուցիչ Մարիամ Ավետիսյանը վաստակել է 3.5 միավոր:

Մինչև 18 տարեկան տղաների աղյուսակը 5-ական միավորով գլխավորում են 3 շախմատիստ: Արամ Հակոբյանը 3.5 միավորով գտնվում է 30-րդ հորիզոնականում:

Մինչև 16 տարեկան աղջիկների մրցաշարային աղյուսակը 5.5 միավորով գլխավորում է Յովանա Սրդանովիչը: Մանե Հովհաննիսյանը վաստակել է 2.5 միավոր:

Մինչև 14 տարեկան տղաների աղյուսակը 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է Կարդոսո Խոսե Գաբրիելը: Այս ենթախմբում հանդես եկող Մամիկոն Ղարիբյանը վաստակել է 3.5, Գագիկ Մանուչարյանը՝ 3: Րաֆֆիկ Ղազարյանը՝ 2.5 միավոր:

Մինչև 14 տարեկան աղջիկների աղյուսակը միանձնյա գլխավորում Նին Կայուն: Ասյա Եդիգարյանը 3.5 միավորով գտնվում է 39-րդ հորիզոնականում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս