Հոկտեմբերի 1-ի դրությամբ Կոնվերս Բանկն ավելի քան 1200 վարկային պայմանագրի մասով զիջել է շուրջ 320 մլն դրամի չափով տույժ տուգանք

Հոկտեմբերի 1-ի դրությամբ Կոնվերս Բանկն ավելի քան 1200 վարկային պայմանագրի մասով զիջել է շուրջ 320 մլն դրամի չափով տույժ տուգանք: Համաներման գործընթացում  ներառված են այս տարվա մայիսի 31-ի դրությամբ 271 և ավելի օր ժամկետանց, անհուսալի դասակարգված վարկեր ունեցող ֆիզիկական անձ վարկառուները:

«Մենք պատրաստակամ են քննարկել  Կոնվերս Բանկի մասնաճյուղեր մինչև 31.12.2018թ  ներկայացված բոլոր  դիմումները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, հաճախորդների հետ կնքել  մինչև 7 տարի ժամկետով վերավարկավորման պայմանագիր»,- ասել են Բանկում:

Թեև ամիսներ առաջ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները վերաբերում են  միայն ֆիզիկական անձանց վարկերին, Կոնվերս Բանկը  պատրաստակամություն է հայտնում քննարկել նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի՝  մինչև 20 մլն դրամ պայմանագրային գումարով ժամկետանց վարկերի համար կուտակված տույժ-տուգանքների ներման հնարավորությունը:

«Ակնկալում ենք, որ առաջիկայում հաճախորդների հոսքը կակտիվանա, իսկ Բանկի նախաձեռնած համաներման ծրագիրը խթան կհանդիսանա հաճախորդների հետ համագործակցության նոր եզրեր գտնելու և հաճախորդների վարկային պատմության վերականգնման համար»,- եզրափակել են Բանկում:

Տեսանյութեր

Լրահոս