ԱՄԷ-ն ավելի քան 82 մլրդ դոլար է ներդրել ֆրանկոֆոն երկրներում, իսկ ֆրանկոֆոն երկրների ներդրումները ԱՄԷ-ում հասել են 19,46 մլրդ դոլարի։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակում Երեւանում գտնվող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժակ Շանյոնի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էր ՖԽՎ խորհրդարանական գլխավոր քարտուղար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ժակ Կրաբալը:
Կառավարությունը հավանություն տվեց «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից, թե երթևեկության ի՞նչ սահմանափակումներ են լինելու հոկտեմբերի 11-ին ու 12-ին՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ:
Առողջապահության նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց 3,22 մլն դրամ՝ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի» կողմից, Չինաստանի կողմից կառավարությանն անհատույց տրամադրված շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների, դրանց օժանդակ սարքավորումների և պահեստամասերի ընդունման, տեղափոխման ու բաշխման հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով:
Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Երևանի քաղաքապետարանում հրավիրված Երևանի ավագանու նիստում:
Հայաստանի շախմատի կանանց թիմի անդամ Լիլիթ Մկրտչյանի կարծիքով՝ 43-րդ Օլիմպիադայում Հայաստանը կարող էր առավել լավ արդյունքի հասնել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի կառավարության կազմում վերադասավորումների վերաբերյալ որոշում չի ընդունի մինչեւ հոկտեմբերի 12-ի երեկոյան Հայաստանից իր վերադառնալը:
Արհեստական բանականությամբ օժտված Սոֆյա անունով ռոբոտը ելույթ ունեցավ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված տնտեսական ֆորումի ժամանակ:
«Մայքլ» փոթորիկը, որը Մեքսիկական ծոցի վրայով շարժվում է Ֆլորիդայի կողմը, սաստկացել է մինչեւ չորրորդ կատեգորիա՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի հինգ կատեգորիաների:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում այսպիսի գրառում է արել. «Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար։ Հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով, վարկերը աճել են 7.0 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերն աճել են 10.4 տոկոսով, իրավաբանական անձանց վարկերն աճել են 4.3 տոկոսով: Ավանդները աճել են 9.2 տոկոսով»:
Թուրքական ոստիկանությունը որոնում է սև բեռնատար, որում հնարավոր է գտնվի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի առաջին տնտեսական ֆորումի անցկացումը պատմական իրադարձություն է համարում:
Անթալիայի «Kaya Palazzo» հյուրանոցում մեկնարկած Եվրասիաական պետությունների խորհրդարանների խոսնակների 3-րդ համաժողովին Թուրքայի մեջլիսի նախագահ Բինալի Յըլդըրըմը ձայնի իրավունք է տվել Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակին։
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, հոկտեմբերի 9–ին օպերատիվ տվյալներն իրացնելիս, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքից Երևան ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Բ-ի ուղեբեռի…
Այսօր կառավարության նիստում քննարկվեցին Ֆրանկոֆոնիայի միջոցառումները: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ երեկ բացվել է Ֆրանկոֆոնիայի ավանը, այսօր գործարար համաժողովն է սկսվում Թումոյում, իսկ վաղը մեկնարկելու է հիմնական գագաթնաժողովը:
Քենիայի արեւմտյան մասում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ավտոբուս է շրջվել, զոհվել է 50 մարդ:
Երևանի ավագանու առաջին նիստի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Հայկ Մարությանն օրենքի ուժով ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը:
ՀՀ կառավարության որոշումներով նշանակվեցին Գեղարքունիքի, Վայոց ձորի և Լոռու մարզպետները: Գեղարքունիքի մարզպետ նշանակվեց Գնել Սանոսյանը, Վայոց ձորի մարզպետ՝ Տրդատ Սարգսյանը, Լոռու մարզպետ՝ Անդրեյ Ղուկասյանը:
«Կառավարությունն ուսումնասիրում է գազի գնի ձևավորման հարցերը, հենց ուսումնասիրությունները կավարտվեն, նոր կարելի է դրան անդրադառնալ»:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ Լատինական Ամերիկայի կապերի Միջազգային ձեռնարկչական խորհրդի ներկայացուցչություն է բացվել Պերուում:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը հրաժրական է տվել: Նա իր հայտարարության մեջ մասնավորապես ասել է.
«Նախարարության առջև կան առաջնային խնդիրներ, որ լուծումներ են պահանջում: Դրանք տրանսպորտը և ճանապարհաշինությունն է և շատ ավելի կարևոր է ապագայի մեր տեսլականը, թե ինչպես ենք մենք տեսնում խնդիրների լուծումը»,- այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանը:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ավագ դպրոցներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մի խումբ աշակերտներ հեռացվել են դպրոցից:
Երևանի քաղաքապետարանում հոկտեմբերի 10-ին մեկնարկեց Երևան քաղաքի նորընտիր ավագանու առաջին նիստը:
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նորանշանակ նախարարներին՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին, ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանին:
ՀՀ կառավարությունը նիստ է անցկացնում:
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում անցկացվող տնտեսական ֆորումը հարթակ է, որում Հայաստանը դիվերսիֆիկացնելու է արտաքին տնտեսական հարաբերությունները:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հանրապետական կուսակցությունն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երբեք քաղաքական միավոր չեմ համար, քանի որ նրանք չեն ունեցել հստակ ընդգծված քաղաքական դիմապատկեր:
74 տարեկան հասակում ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Ուեսթլեյք Վիլիջ քաղաքում մահացել է դերասանուհի Սելեստա Յառնալը: