Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին պլանավորում է կառավարումը հանձնել ավագ որդուն՝ Ուելսի արքայազն Չառլզին:
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ. Հ.-ն, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, իր վարույթում առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում կազմակերպել է քննչական խմբի կազմում ընդգրկված առանձին քննիչների հետ և ոստիկանության ծառայողների, այդ թվում` փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ միասնական դիտավորությամբ ապացույցներ կեղծելը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյին:
Հանրային լրագրության ակումբը «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ հայտարարում է Հայաստանի փակ կառույցներում, հատուկ խնամքի հաստատություններում, հոգեկան առողջության կենտրոններում և հատուկ դպրոցներում, ինչպես նաև բանակում մարդու իրավունքների իրավիճակի լուսաբանման լրագրողական աշխատանքների մրցույթ։
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ նոյեմբերի 1-ից այլևս չեմ զբաղեցնելու ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնը: Երախտագիտությունս եմ հայտնում Ազգային ժողովի նախագահին, աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին վստահության, արդյունավետ և պրոֆեսիոնալ համագործակցության համար:
Միլիոնավոր մարդիկ, որոնք գտնվում են ճգնաժամային իրավիճակում, անհրաժեշտ մարդասիրական օգնություն չեն ստանում նրանց մասին անբավարար եւ անհավաստի տեղեկատվության պատճառով:
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսություններն ավելացրեցին բարեփոխումների իրականացման տեմպը՝ ներպետական փոքր ու միջին ձեռնարկությունների համար գործարարությամբ զբաղվելու դյուրինությունը բարելավելու նպատակով, ասվում է Համաշխարհային բանկի խմբի այսօր հրապարակած՝ «Գործարարություն 2019. ուսուցում բարեփոխման համար» զեկույցում: Անցյալ տարվա ընթացքում տարածաշրջանում իրականացվել է ընդհանուր թվով 54 բարեփոխում՝ դրան նախորդած տարվա 43-ի դիմաց: Տարածաշրջանի գրեթե բոլոր 23 տնտեսություններն իրականացրել են […]
Անտոնիո Կոնտեն հրաժարվել է գլխավորել Մադրիդի «Ռեալ»-ը:
«GALLUP International association» Հայաստանում լիիրավ անդամ «ԷՄ ՓԻ ՋԻ» ՍՊԸ-ն սեպտեմբերի 3-11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ողջ տարածքում 18 տարեկանից բարձր 1106 անձանց շրջանում հարցում է իրականացրել՝ պարզելու համար, թե Հայաստանում որ խնդիրների պատճառով կարող է վտանգվել բնապահպանությունը։
Հայաստանի Հանրապետության ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հոկտեմբերի 25-ին Խորենացի փողոցի (Գումի շուկայի հարևանությամբ) մսի վաճառքի տաղավարներում և խանութներում կատարած հերթական շրջայցի ժամանակ որոշ կետերում հայտնաբերել էին ձիու մսի խմբաքանակ:
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լեո Մեսսին վերսկսել է մարզումները:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։
«Ոչ մի բան էլ տեղի չի ունեցել քննարկման ժամանակ: Պարապ-սարապ գնում են, մինչև շենքը քանդվի: Ամեն ժողովի ժամանակ որոշում են, որ շենքը պետք է քանդվի, իսկ մեր իշխանությունն այնքան թափ չունի, որ ասի՝ բացառվում է»:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դերասան, սցենարիստ Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում շնորհելու որոշում է կայացրել:
Թբիլիսիի կենդանաբանական այգում հաջողությամբ հեռացրել են 23-ամյա Հրանտ փղի երկրորդ ժանիքը, նա արդեն ուշքի է եկել նարկոզից հետո:
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյին և Հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտին, որոնք Երևան են այցելել՝ մասնակցելու «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» խորագիրը կրող միջազգային աշխատաժողովին։
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 14-րդ տուրը մեկնարկեց «Արցախ»-«Փյունիկ» խաղով:
««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որևէ առնչություն չունի փողոցներ փակելու ակցիայի հետ, ցնդաբանությունը պետք է ունենա որոշակի սահմաններ, փորձել այս ակցիան, որի մասին տեղեկացել եմ համացանցից, ինչ-որ ձևով կապել ԲՀԿ-ի հետ, ուղղակի դուրս է ողջամտության բոլոր սահմաններից»:
2017 թ. Բանկին հաջողվել է աճեցնել ֆիզիկական անձանց ցպահանջ միջոցների պորտֆելը 20% – ով, ինչը լավագույն ցուցանիշն է վերջին տարիների ընթացքում: Ընդ որում, ուրախալի է ազգային արժույթի հանդեպ վստահության աճի փաստը. աճի ավելի քան 60%-ը ապահովվել է դրամային միջոցների հաշվին, ինչը վկայում է հաճախորդների մոտ խնայողությունները կատարել եկամուտ ստանալու արտարժույթով սովորույթի մշակման մասին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Սմբատյանը նշանակվել է Լիխտենշտայնի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
ԱՄՆ-ի վարչակազմն զգալիորեն ընդլայնել է արտասահմանյան հետախուզական գործողությունների ֆինանսավորումը:
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ վարչապետի ընտրության անցկացման մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նորածնի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Դաշնակահար Բորիս Բերեզովսկին առողջական խնդիրների պատճառով չի ժամանել Երևան, և այսօր՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան» համերգասրահում նրա մասնակցությամբ նախատեսված համերգը հետաձգվում է։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է եկել Կառավարական ամառանոցից և հանձնել առանձնատան բանալիները: 24news.am-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է 3-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին Ստեփանակերտի երիտասարդության եւ մշակույթի պալատում մասնակցել է «Մայրություն» հասարակական կազմակերպության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Գյումրիի 25-ամյա բնակիչ Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը, շարունակում է պնդել՝ որդու սպանությունը կատարվել է ոչ թե մեկ հոգու, այլ խմբի կողմից, եղել է պատվիրված, և պահանջում է հանդիպում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ստորագրել է «2019-2025 թվականներին ՌԴ պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգի մասին» հրամանագիրը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գևորգ Լոռեցյանը նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ:
Հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում կայացել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստը, որը կոմիտեի հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանն այսօրվա ասուլիսին որակեց պատմական: ՀՀ-ԵՄ խորհրդարանական նման ձևաչափն ամրագրվում է ԵՄ-ի և ՀՀ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով` CEPA-ով: