Կնյազ Սարոյանը այլ աշխատանքի է անցել
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ նոյեմբերի 1-ից այլևս չեմ զբաղեցնելու ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնը: Երախտագիտությունս եմ հայտնում Ազգային ժողովի նախագահին, աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին վստահության, արդյունավետ և պրոֆեսիոնալ համագործակցության համար:
Աշխատանքային, գործընկերային և ուղղակի պարզ, մարդկային հարաբերությունների համար շնորհակալ եմ Ազգային ժողովի ողջ աշխատակազմին և իհարկե լրատվության և հանրության հետ կապերի վարչության աշխատակիցներին:
Սիրելի լրագրողներ, առանձնահատուկ շնորհակալ եմ Ձեզ` արդյունավետ աշխատանքի, փոխվստահության և մեր գործընկերային հարաբերությունների համար: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ հետայսու հարցերի դեպքում կարող եք դիմել լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետի տեղակալ Հրայր Զորյանին»: