
Անտոնիո Կոնտեն չի գլխավորի «Ռեալ»-ը

Անտոնիո Կոնտեն հրաժարվել է գլխավորել Մադրիդի «Ռեալ»-ը:
Այս մասին գրում է անգլիական Sky Sport-ը: Ըստ պարբերականի՝ Կոնտեն չի համաձայնել գլխավորել «արքայական ակումբ»-ը, քանի որ իրեն համապատասխան չի համարել թիմը:
Ավելի վաղ, ԶԼՄ-ները գրում էին, որ հենց Կոնտեն է միայն «Ռեալ»-ի մարզչի գլխավոր հավակնորդը: