Ռուսաստանի ամենահարուստ կինը
Inteco Management ընկերության նախագահ Ելենա Բատուրինան, Forbes հանդեսի վարկածով, հերթական անգամ գլխավորել է Ռուսաստանի ամենամեծ կարողություն ունեցող կանանց վարկանիշը: Հրատարակության տեղեկատվության համաձայն, նրա կարողությունը կազմում է 1,2 մլրդ դոլար։
Նա կրկնակի գերազանցել է ցուցակում իրեն հաջորդող կանանց. 600 մլն դոլար է կազմում Wildberries ինտերնետ-խանութի գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկի, մասնավոր ներդրող եւ միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլեւի նախկին կնոջ՝ Ելենա Ռիբոլովլեւայի, ինչպես նաեւ «S7 ընկերությունների խմբի» տնօրենների խորհրդի նախագահ Նատալյա Ֆիլեւայի կարողությունը:
Նրանց հաջորդում են «Պրոգրես Կապիտալ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Օլգա Բելյավցեւան, ինչպես նաեւ մասնավոր ներդրողներ Լիդիա Միխայլովան («Չերկիզովո խմբի» հիմնադիր Իգոր Բաբաեւի կինը) եւ Լիլյա Ռոտենբերգը (միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի դուստրը). նրանք ունեն 500-ական միլիոն դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: