Եթե կարծում եք, որ կոնսենսուս կա՝ առանց ՀՀԿ-ի էլ, էլ ինչո՞ւ եք մեզ համոզում։ Իմ ընկալման մեջ կոնսենսուսն այնտեղ է, որտեղ հակադիր ուժերը համաձայնում են։ Այսօր գործող իշխանությանը հակադրվող ուժը ՀՀԿ-ն է. ի՞նչ կոնսենսուս՝ առանց արմատական ընդդիմության։
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը կարևորում է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը, որը սկիզբ է դնում գործընթացին:
Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան, Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանին հոկտեմբերի 22-ին այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ: Ջուլիանին ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և, ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի, ծառատունկ իրականացրեց հուշահամալիրի հարակից տարածքում:
28 միկրոավտոբուսային երթուղու տնօրենը դեմ չէ կառավարության դեմոկրատական մոտեցումներին, սակայն մտահոգություն ունի, որ նոր ավտոբուսներ բերելուց հետո շատ խնդիրներ կառաջանան:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով՝ Ալավերդու պղնձաձուլարանի և՛ փակելն էր ճիշտ, և՛ աշխատակիցների կողմից բողոքի ակցիա իրականացնելը, քանի որ, երբ էկոլոգիական, սոցիալական և տնտեսական խնդիրները մտնում են կոնֆլիկտի մեջ՝ այն վատ է անդրադառնում բնակչության և տվյալ երկրի վրա։
Օրեր առաջ լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսել է ակտիվ շփումներ ՀՀԿ-ականների և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Ավելին, գրել էին, թե ըստ շրջանառվող լուրերի՝ Ռոբերտ Քոչարյանը վերջերս տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստերից մեկի օրը եղել է այդ կուսակցության գրասենյակում։
Հոկտեմբերի 18-ին, ժամը 23.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրազի փողոցում վրաերթի է ենթարկել 22-ամյա Ալբերտ Քերմելյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ նախկին իշխանությունները, այդ թվում՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, բազմիցս կողմ են արտահայտվել Արցախյան հակամարտության՝ փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին։
Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահներ Էմանուել Մակրոնը եւ Դոնալդ Թրամփը հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել են Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների մասին (ՄՓՀՀ) պայմանագրի ապագան:
«Ուզեք թե չուզեք՝ դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- խորհրդարանում դիմելով ՀՀԿ խմբակցությանը՝ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հորդորելով չգնալ սաբոտաժի ճանապարհով։
Մեկնարկել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ Հայաստանում կազմակերպված «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովը, որն ուղղված է ԵԱՏՄ գործարարների միջև արդյունավետ կապերի զարգացմանը, երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների խթանմանը։
ՀՀ վարչապետի պաշտոնակար Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ Երևանի քաղաքային ընտրություններին չմասնակցած մարդիկ խորհրդարանական ընտրություններին գոնե պետք է իմանան, որ անհրաժեշտ է տնից դուրս գալ և սեփական դիրքորոշում հայտնել, որովհետև, նրա խոսքով՝ ոչ ոք չի կարողանալու կաշառք բաժանել, ստիպել ընտրողներին՝ այսպես կամ այնպես քվեարկել։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ Արտակ Զեյնալյանի ներկայացումներից հետո երբեք մեկնաբանություններ չի արել, համարել է, որ Զեյնալյանը կոնկրետ և սպառիչ է խոսում, դրա համար ներկայացված օրենքին միանշանակ «այո» է ասում։
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքակաի անդամներ Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը մեկնարկեցին Միացյալ Թագավորության մեն կղզում անցկացվող Այլ օֆ Մեն միջազգային խոշոր մրցաշարում:
Ռուսաստանը ձևավորել է ճանապարհային քարտեզներ՝ ազգային արդյունաբերության ձևավորման նախաձեռնությամբ հանդես գալու համար:
Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում հնարավոր է լինեն անձինք, ովքեր Հանրապետականի հետ առնչվել են:
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը 2018 հոկտեմբերի 22-ին նախաձեռնել է արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
«Ես չգիտեմ որևէ երկիր, որտեղ նման լուծում կա տրված։ Կարծում եմ՝ դա կհակասի ընտրական իրավունքին և իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։ Այս ԸՕ-ում դա ուղղակի հնարավոր չէ ներառել»:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Երևանում «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացմանը:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 12:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Երևան քաղաքի Ամիրյան և Սարյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքերից մեկից շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում ցած է ընկել:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գեորգի Կետոևը անհաջող մեկնարկեց աշխարհի առաջնությունում:
«Սովետական Միության փլուզումից հետո մենք կարողացել ենք գիտական զարգացումը պահել հիմնականում միջազգային կապերի, դրամաշնորհների, գիտաժողովների շնորհիվ: Այսօր աստիճանաբար նվազում է քիմիայի նկատմամբ երիտասարդների հետաքրքրությունը: Եթե 15-20 տարի առաջ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում սովորում էր մոտավորապես 300 ուսանող, այս տարի ընդունվել է ընդամենը 7-ը»:
Անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ շուտով տնտեսությունը մտնում է մեր երկրի բնակլիմայական դիրքով պայմանավորված պասիվ սեզոնի մեջ, և տնտեսական նման զարգացումների պարագայում լուրջ տնտեսական խնդիրների առաջ կարող ենք կանգնել:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 09:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի 2-րդ թաղամասի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ընտրությունները պետք է լինեն կատարյալ արդար, թափանցիկ, որակյալ, պրոցեսի հանդեպ հսկողությունը պետք է անցկացնի պետությունը, իսկ մասնակից-ընտրվողները պետք է հնարավորինս քիչ առնչություն ունենան մասնակից-կազմակերպիչների հետ, որպեսզի կարողանան ներկայացնել իրենց ծրագրերը»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
Հոկտեմբերի 20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան 26բ շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա: Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։
Brexit-ի վերաբերյալ ամփոփիչ համաձայնագիրը Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ պատրաստ է 95 տոկոսով, բայց առայժմ լուծված չէ Հյուսիսային Իռլանդիային վերաբերող սահմանի խնդիրը:
Կոնվերս Բանկը աջակցությամբ հոկտեմբերի 21-ին կայացավ Երևանի վազքի մարաթոնը: Հանրության շրջանում այս միջոցառման նկատմամբ մեծ հետաքրքրության շնորհիվ մարաթոնն ընդգրկվել էր Երևանի 2800-ամյակի միջոցառումների ցանկում:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵՊՀ շրջանավարտների միավորման տարածած հայտարարությանը՝ կապված «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիփոթեքային վարկավորման հետ: