
Դժբախտ դեպք Երևանում. բարձրահարկ շենքերից մեկից շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում քաղաքացին ցած է ընկել

Հոկտեմբերի 22-ին, ժամը 12:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Երևան քաղաքի Ամիրյան և Սարյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքերից մեկից շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում ցած է ընկել:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Բուզանդի փողոցի թիվ 107 շենքի մոտակայքում հայտնաբերել են մոտ 50 տարեկան անձը չպարզված քաղաքացու դի և սահմանազատել տարածքը: