2018 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6.5 տոկոս:
Իտալիան մտադիր չէ դուրս գալ ԵՄ-ից եւ եվրոգոտուց:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկվա ՏԻՄ ընտրություններից հետո այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով շնորհավորեց ընտրությունների արդյունքում հաղթող թեկնածուներին։
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության ընթացքում դատապարտյալ Վ. Ս-ին երկարատև տեսակցության եկած քաղաքացուհի Կ. Ն.-ի պայուսակի թաքստոցից հայտնաբերել և առգրավել են 3 բջջային հեռախոս, երեք ականջակալ, 2 USB լար, 1 բաժանորդային քարտ, 30-ական «Ադապտոլ» և «Տեբանտեն» գրառմամբ դեղահաբեր:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հրամաններ է ստորագրել նոր նշանակումներ, կադրային փոխատեղումներ կատարելու վերաբերյալ։
Եվրամիությունը Միջին ու փոքր հեռահարության հրթիռների շուրջ պայմանագիրը (ՄՓՀՀ-ի) համարում է եվրոպական անվտանգության անկյունաքարը եւ գտնում է որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պետք է կառուցողական երկխոսություն վարեն դրա պահպանման եւ կատարման համար:
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ԱԺ արտահերթ նիստի ժամանակ առաջարկեց նոր ԸՕ քվեարկությունն անցկացնել ժամը 17։30-ին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորների մի մասը դեռևս ուղևորվում է ԱԺ, որպեսզի մասնակցի քվեարկությանը։
«Պարոն Աշոտյանի ելույթի ոճը հիշեցնում էր «Ելք» խմբավորության պատգամավորների ոճը, երբ մենք հակափաստարկներ էինք ներկայացնում ԱԺ-ի հանձնաժողովների թվաքանակը մեկով պակասեցնելու վերաբերյալ, երբ փաստարկներ էինք բերում, թե ինչու պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով՝ ԱԺ միջանցքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և նմանատիպ այլ հարցերով»:
Հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները փակել էին Ալավերդի-Վանաձոր ճանապարհը և պահանջում էին, որպեսզի «Էյ-Սի-Փի» ընկերության կողմից շահագործվող պղնձամոլիբդենային գործարանը չդադարեցնի իր աշխատանքները։
«Մեզ համար հայ եկեղեցին կրոնական հաստատություն չէ, հայ եկեղեցին հայ ժողովուրդն է, և հայ ժողովուրդը հայ եկեղեցին է, մեկ ամբողջություն է»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանում քաղաքական ուժերին հորդորեց՝ չբռնանալ քաղաքական ուժերի ձևավորած կարծիքներին։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Սաֆարյանը պարտվեց աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի տպավորությամբ՝ ԱԺ-ում հերթական անգամ ստեղծել են խնդիր, որն ուզում են հերոսաբար հաղթահարել։
Բուենոս Այրեսում կայացած ամառային օլիմպիական խաղերից Հայաստանի պատվիրակությունը Երևան կվերադառնա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 00.50-ին, Դոհա-Երևան չվերթով:
«Կուզեմ մեկ կետ կարևորությամբ ընդգծել, որ հեղափոխությունն ընթացք է, շարունակվող ընթացք, և այդ ընթացքն իր հանգրվաններն ունի»:
Հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հրավերով մասնավոր այցով Հայաստանում գտնվող Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիին:
Հոկտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկային։
Հոկտեմբերի 22-ին, ժամը 11:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոտովսկու փողոցի տներից մեկի տանիքում քաղաքացին աշխատանքներ կատարելիս հղկիչով վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները առավոտյան բերման են ենթարկել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) 4 եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ եւ Լյովա Առաքելյաններին:
«Խնդիրը ռեյտինգային համակարգն էր, հիմա ունենք այդ համակարգի վերացման շանս։ Այո, խաղի կանոնները փոխվում են ընտրություններից անմիջապես առաջ, բայց խաղի կանոնները լիբերալացվում են, այսինքն՝ ավելի ազատական մոտեցում է ներդրվում։ Հետևաբար, հապճեպության խնդիրը ստորադասվում է այն ազատական մոտեցումներին, որ ներկայացվում է Ընտրական օրենսգրքում»։
Հրաշալի ընդունելություն, հետաքրքիր աշխատանքային միջավայր. Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն այսպես բնորոշեց Երևանում «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի անցկացումը:
Ռուսաստանը կսպասի Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների շուրջ պայմանագրից (ՄՓՀՀՊ) երկրի հնարավոր դուրս գալու վերաբերյալ ԱՄՆ-ի պաշտոնական պարզաբանումներին, իր դիրքորոշումը կհստակեցնի Վաշինգտոնից տեղեկատվություն ստանալուց հետո:
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը կայացել է:
«Այսօր մի տեսակ ուրիշ մթնոլորտ է ձևավորվել ՀՀԿ-ի մոտ, որովհետև ընտրական օրենսգիրքը միշտ կեղծվել է»:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն: Ֆեսյբուք սոցիալական ցանցի ուղիղ հեռարձակմամբ այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ քաղաքական ուժերը այդ գործընթացին որևէ հակասող գործողություն չեն անի:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է, թե ինչպես են զարգացնելու Եվրասիական տնտեսական միության տնտեսական օրակարգը:
Հոկտեմբերի 19-21-ին կայացել է ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն Ժողովը։
Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 24-25-ը շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 23-ին` հատկապես երեկոյան ժամերին, առանձին շրջաններում, հոկտեմբերի 26-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև։
Չինաստանը եւ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ երկրները հոկտեմբերի 22-ին սկսել են առաջին համատեղ ռազմածովային զորավարժությունները:
Մանրամասներ Ավանում տեղի ունեցած զինված ավազակային հարձակումից: