Ռուսաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի առաջնության 2 առաջատար թիմերի՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ու Կրասնոդարի համանուն թիմի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կոկորինն ու Պավել Մամաևը հերթական անգամ հայտնվել են սկանդալի կիզակետում։ Այս անգամ նրանք մարդկանց են ծեծել Մոսկվայում։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է «RIPE NCC» արտաքին հարաբերությունների կառավարիչ Քրիս Բակրիջի ու Կովկասի և Կենտրոնական Ասիայի մասով արտաքին հարաբերությունների տնօրեն Վահան Հովսեփյանի հետ։
Այս տարի գարնանն Ազգային ժողովը ձեռք էր բերել 600 քմ ուղեգորգ՝ գրեթե 5 մլն դրամ արժեքով։
Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը շտապ դեղամիջոց է փնտրում Բունդեսլիգայի 6-րդ հորիզոնականից ազատվելու համար:
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Bloomberg մեդիա ընկերության լրագրողին:
«Թուրքական հոսք» նախագծի իրագործումն ընթանում է գրաֆիկի համաձայն. խողովակաշարի երկու ուղեգծով գազը կարող է մղվել 2020 թվականի հունվարի 1-ից:
Տասը մարդ է զոհվել Աֆղանստանի խորհրդարանի պատգամավորի թեկնածուի ընտրական շտաբում տեղի ունեցած պայթյունից, եւս տասը հոգի վիրավորվել են, այդ թվում՝ խորհրդարանի թեկնածուն:
Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների մեծ մասն անարդյունավետ եղան Իրանի Կենտրոնական բանկի (ԿԲ) ջանքերի շնորհիվ:
Գերմանիայի կառավարությունը պատրաստ է աջակցել ՀՀ-ում տարվող հակաքաղցկեղային ռազմավարությանը 2 հիմնական ուղղությամբ` կլինիկական եւ հանրային առողջապահության:
Կառավարությունը ճիշտ է, Նիկոլը՝ սխալ. Արմեն Աշոտյան։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոկտեմբերի 9-ին, վերադառնալով Վատիկանի Սբ. Մարթայի տուն, որտեղ գտնվում են նրա բնակելի հարկաբաժինները, սայթաքել է ու ընկել:
168.am-ի՝ երևույթը մեկնաբանելու խնդրանքին ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց Ֆրանսիայի նապոլեոնյան շրջանի հանրահայտ դիվանագետ, պետական և քաղաքական գործիչ Շարլ Մորիս Թալեյրանի հայտնի խոսքերով:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ վարչապետի որոշմամբ և նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում:
Պոլսահայ լրագրող Անժել Դիքմենը թուրքական «Artıgerçek» կայքում Շառլ Ազնավուրին ուղղված նամակի ձևով հոդված է հրապարակել: Դիքմենը նշում է, որ թուրք ընկերներին Ազնավուրի մասին պատմելն իր համար հոգու պարտք է, քանի որ ոչ բոլոր թուրքերն են ընկալում Ազնավուրի մոտեցումները: Շատերը, ըստ Դիքմենի, մեկնաբանություններ են գրում, թե ինչո՞ւ պետք է հարգեն Ազնավուրի հիշատակը, չէ՞ որ նա Թուրքիայի թշնամին էր:
Անթալիայում ընթանում է Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:
Երևանի «Էրեբունի»-ն հաղթանակով մեկնարկեց բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնությունում` առավելության հասնելով «Ուրարտու»-ի նկատմամբ:
Հանրային խորհուրդը հայտարարություն է տարածել խորհրդի 15 հանձնաժողովներին անդամակցելու վերաբերյալ: Հայտարարության մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նշանակված Հանրային խորհրդի անդամները, համաձայն «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի, նախաձեռնում են ՀԽ 15 հանձնաժողովների ձևավորումը, որից հետո հանձնաժողովներում ընդգրկված անդամները ներկայացված թեկնածուների կազմից գաղտնի քվեարկությամբ ընտրում են հանձնաժողովի նախագահ:
Հատուկ քննչական ծառայությունը գործարար Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ (կաշառք ստանալուն օժանդակելը):
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզում 46-ամյա տղամարդու սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Հոկտեմբերի 8-ին Ռումինիայի Խորհրդարանը ավարտին է հասցրել անցած տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում կնքված՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրի վավերացման գործընթացը (Ռումինիայի Խորհրդարանի ստորին պալատն այն վավերացրել էր հունիսի 27-ին)։
Ստամբուլում Թուրքիայի ոստիկանության կողմից իրականացված օպերացիայի ընթացքում ձերբակալվել է ադրբեջանական մաֆիայի ղեկավարներից Նադիր Սալիֆովը, ով հայտնի է «Լոթու Գուլի» կեղծանվամբ։
Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 9-ին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:
Ազատության հրապարակում՝ Ֆրանկոֆոնիայի ավանում, Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում, Հայաստանի ուսումնական և մշակութային տասնութ հաստատություններին հանձնվեցին ֆրանսերեն լեզվով գրքեր և էլեկտրոնային ընթերցիչներ:
Մոտ 50 տարի առաջ Համաշխարհային առողջապահական կազմակերպությունն առաջարկել է, որ հոկտեմբերի 10-ն ամբողջ աշխարհում ընդունվի՝ որպես Հոգեկան առողջության միջազգային օր։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն իր կոչով, որ պաշտոնյաների և օլիգարխների կանայք իրենց թանկարժեք զարդերի մի մասը նվիրաբերեն Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերից կապիտան Արմենակ Ուրֆանյանի մոր բարեգործական հիմնադրամին, ցանկացել է տեսակետները վերանայելու հնարավորություն տալ նրանց:
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին Հայաստան կժամանի ավստրալահայ Արա Աղաջանյանի և Մարինա Օգանեսյանի ընտանիքը երկու զավակների հետ:
Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաեւը երկրի Ժողովի (խորհրդարանի) պատգամավորներին կոչ է արել քվեարկելու Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու օգտին՝ ըստ երկրի վերանվանման վերաբերյալ Հունաստանի հետ կնքված պայմանագրի՝ հանուն ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամակցման։
«Դե, մենք մտածում էինք՝ եթե դեկտեմբերին ընտրություններն անցկացվեն, ապա կառավարության ծրագրերի որոշակի դրույթների հետ անհամապատասխանություն է արձանագրվում։ Բայց պարոն Ծառուկյանը նշեց, որ դա ժողովրդի կամքն է, և սա արվում է հանուն ժողովրդի, թող ժողովրդի կամքով լինի՝ ընտրությունները դեկտեմբեր ամսին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գ.Պետրոսյանը։
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը կարծում է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է լինեն: Պատգամավորի կարծիքով՝ այս հարցում երկրորդ կարծիք չկա: