Բաժիններ՝

«Ուրարտու» բասկետբոլային ակումբը պարտությամբ մեկնարկեց Հայաստանի կանոնավոր առաջնությունում

Երևանի «Էրեբունի»-ն հաղթանակով մեկնարկեց բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնությունում` առավելության հասնելով «Ուրարտու»-ի նկատմամբ:

Առաջին քառորդ «Էրեբունի»-ն առավելություն ուներ, որն արտահայտվում էր նաև խաղի հաշվի վրա` 18:23: Երկրորդ կեսում ևս «Էրեբունի»-ն առավելություն ուներ: Ի վերջո` կանոնավոր առաջնության մեկնարկում «Ուրարտու»-ն պարտություն կրեց 59:70 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը «Էրեբունի»-ի բասկետբոլիստ Ակեմ Էչոլն է` 26 միավորով:

Հոկտեմբերի 9-ին կկայանա ևս մեկ հանդիպում` ՖԻՄԱ-ն կմրցի «Արցախ»-ի հետ: Անդրանիկ տուրի առաջին խաղում «Արագած»-ը 81:73 հաշվով հաղթեց «Արթիկ»-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031