«Իրատես» թերթը գրում է. «Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի օրերս տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ ծավալուն անդրադարձ է եղել կուսակցության ներկայացուցչական տեսքը փոփոխելուն:
Հոկտեմբերի 8-ին՝ժամը 17:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովք գյուղի 7-րդ փողոցում՝ ավտոտնակի տանիքում, այրվում է պահեստավորած անասնակեր:
«Փաստ» թերթը գրում է. «Երեւանի նորանշանակ ոստիկանապետ Գարիկ Ղուկասյանի` 2017թ. հայտարարագրում տեղեկություն կա միայն ստացած եկամտի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Գ. Ղուկասյանի՝ 2017թ. տարեկան հայտարարագրից, որը ներկայացրել է 2018թ. մարտին, երբ դեռ զբաղեցնում էր ՀՀ ԿԱ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնը:
««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` «Հանրապետական» խմբակցության պատգամավորներն առիթը բաց չեն թողնում իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ բարձրաձայնել կալանավորված Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու հարցը` ընդգծելով նրա հիվանդությունները եւ ծայրահեղ վատ վիճակը:
168.am-ի տեղեկություններով՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը գիշերը շտապ մեկնել է Ստրասբուրգ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ շտապ այցի նպատակը եվրոպացիների հետ բանակցությունների միջոցով ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ դրական դիրքորոշում կորզելն է:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 20:40-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Սարագյուղ գյուղում ավտոմեքենա է արգելափակվել մոտակա հանդամասում. անհրաժեշտ է օգնություն:
Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հրապարակած Թուրքիայի երկրորդ նախագահ Իսմեթ Ինոնյուի լուսանկարը մեծ աղմուկ է բարձրացրել։ Էրդողանի խոսքերով՝ այդ լուսանկարում Ինոնյուն Թուրքիայի դրոշի փոխարեն ձեռքում պահում է ԱՄՆ-ի դրոշը։ Մինչդեռ իրականում այդ լուսանկարում Ինոնյուի ձեռքին եղել է նաև Թուրքիայի դրոշը, պարզապես այն չի երևացել։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 09-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Ռուսաստանը դեռեւս 2015թ. էր առաջարկում Հայաստանին Սիրիայում համատեղ, այսպես կոչված, հումանիտար առաքելություն իրականացնել, սակայն Սերժ Սարգսյանը մերժում էր առաջարկը՝ մերժումը հիմնավորելով Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը սպառնացող վտանգներով:
«Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում անդրադառնալով վերջին ամիսներին ՀՀ-ում շարունակվող գնաճին, ուշադրություն է հրավիրել հատկապես ձվի գնի բարձրացմանը: Նա տեսակետ է հայտնել, որ ձվի շուկայում դեմպինգի փորձ է արվել դեռ 2017թ. սետպեմբերին:
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Եվ այսպես, կարծես մոտ է հանգուցալուծումը։ Երեկ՝ երկօրյա բանակցություններից հետո, Նիկոլ Փաշինյանը եւ Գագիկ Ծառուկյանը համաձայնության եկան դեկտեմբերին արտահերթ ընտրությունների կապակցությամբ։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Բելառուսում գտնվող Գագիկ Ծառուկյանն ահավոր զայրացել է, երբ զանգահարել ու տեղյակ են պահել, որ փողոցում՝ հենց միտինգի ժամանակ, առանց իրեն տեղյակ պահելու, Նիկոլն աշխատանքից ազատել է ԲՀԿ նախարարներին ու մարզպետներին, այն դեպքում, երբ մարզպետներին ոչ թե վարչապետը, այլ կառավարությունն է իրավասու աշխատանքից ազատելու։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի երեկվա հանդիպումն ավարտվեց նրանով, որ կողմերը հուշագիր ստորագրեցին դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը ԲՀԿ ակտիվը, պատգամավորները, Երեւանի տարածքային կառույցների ներկայացուցիչները, ընտրական հանձնաժողովների անդամները հավաքվել են «Փարավոնում»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հնարավո՞ր է պառլամենտի լուծարումը, նոր ընտրությունները պայմանավորված են նաեւ 2018-ի բյուջեի «խղճուկությամբ»․ այնտեղ արտահայտված չէ տնտեսական «թռիչքաձեւ զարգացման» բումը, ավելանալու է արտաքին պարտքը, ինչի դեմ ժամանակին խոսում էր ընդդիմադիր Փաշինյանը, փորձում եք խիստ սահուն թոշակ-աշխատավարձերի բարձրացման բացակայությունը քողարկել արտահերթ ընտրությունների հանգամանքո՞վ՝ հարցրինք ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։
Հոկտեմբերի 9-ին` ժամը 01:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Անդրանիկի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԱԾ-ն երեկ հայտարարություն տարածեց` տեղեկացնելով, որ բացահայտվել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ 2008թ. հոկտեմբերին իրականացված մահափորձը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգը նոր զոհեր է տալու: Մեր տեղեկություններով՝ հերթում են Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամոն եւ Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը»:
««Ժողովուրդ» օրաթերթին երեկ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանի եւ Հարություն Ղարագյոզյանի մասնակցությամբ միջադեպից:
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարծում եմ, շատերդ արդեն տեսել եք Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի կողմից ստորագրած հուշագիրը, և հասկանում եք, որ հերթական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումը արդեն մոտ է, «վատ» բանակցություններն էլ շատ ավելի լավ են, քան «լավ» աղբամանային պատերազմը, որին շատերը սկսել էին «դուխով» պատրաստվել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում ՀՀԿ-ին զանգվածային ուրացման շքերթներ են սպասվում։ Երեկ առաջին ծիծեռնակները երեւացին՝ ի դեմս նախկին գլխավոր դատախազ, իշխանությունների հիմնասյուներից Գեւորգ Կոստանյանի, գործարար պատգամավոր Արման Սահակյանի, որոնք հայտարարեցին դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտադրությանն իրենց աջակցությունը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքական դաշտում երեկ իրար հաջորդած անսպասելի զարգացումներից հետեւությունը մեկն է. Հայաստանում մինչեւ տարեվերջ կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրություններ: ՀՀԿ-ն, որ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարին ամեն կերպ դիմադրում էր, պարզապես քանդվում է:
Մոր որովայնը բառացիորեն ցնցվում է այս դեռ չծնված փոքրիկի գերակտիվությունից:
Սարդ մարդու վերաբերյալ պատկերապատումների երկրորդական գործող անձի մասին «Վենոմ» ֆիլմը անցյալ հանգստյան օրերին Միացյալ Նահանգներում գլխավորել է ամենահասութաբեր ֆիլմերի ցանկը, չնայած քննադատների բացասական կարծիքներին։
Աստվածաշնչի թարգմանությունն աշխարհի հազարերորդ լեզվով տոնել են Հարավային Սուդանում, որտեղ ապրում է կելիկո ժողովուրդը:
Բրիտանացի հայտնի փողոցային նկարիչ Բենքսիի հայտնի «Փուչիկով աղջիկը» նկարը Լոնդոնի Sotheby’s աճուրդում վաճառվելուց հետո ինքնաոչնչացվել է:
Նոր անձնագիր 102-ամյա Արաքսյա տատիկին:
Եթե գիտակցությունը հասկանար այն ամենը, ինչ հոգին նրան ուզում է հասկացնել, մարդկությունը կստանար ինֆորմացիայի դաշտին ուղիղ մուտք ունենալու հնարավորություն:
«ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հետ քննարկեցինք Ջավախքին վերաբերող մի շարք հարցեր։ Խոսեցինք նաև ՀՀ ներքաղաքական իրավիճակի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին»: