
«Ղարաբաղ»-«Արսենալ». խաղից առաջ

Եվրոպայի լիգայում շարունակվում են խմբային փուլի հանդիպումները: Լոնդոնի «Արսենալը»՝ առանց Հենրիխ Մխիթարյանի, պետք է որ խնդիրներ չունենա Ադրբեջանում, իսկ «Ղարաբաղը» «Սպորտինգից» կրած պարտությունից հետո տնային խաղում կփորձի միավորներ վաստակել:
«Ղարաբաղ»
«Ղարաբաղն» անցյալ մրցաշրջանում խաղում էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, սակայն չկարողացավ դուրս գալ փլեյ օֆֆ: Այս անգամ այդքան հեռու գնալ չստացվեց:
Սա 4-րդ անգամն է, որ «Ղարաբաղը» խաղում է Եվրոպա լիգայի խմբային փուլում, սակայն ոչ մի անգամ չի կարողացել հաջողության հասնել և դուրս գալ խմբից:
«Արսենալ»
«Արսենալն» այս հանդիպմանը մոտենում է 7 անընդմեջ հաղթանակով: Ունայի Էմերիի սաները 5 խաղ հաղթել են Պրեմիեր լիգայում, դուրս են եկել Լիգայի գավաթի հաջորդ փուլ, ինչպես նաև հաղթել են Եվրոպա լիգայի առաջին տուրում: Այս 7 խաղերից 5-ում լոնդոնցիները հանդես են եկել սեփական հարկի տակ:
Լոնդոնցիներն այս խաղում առանձնակի խնդիրներ չպետք է ունենան: Հիմնական կազմի ֆուտբոլիստներից բացակայելու է միայն Հենրիխ Մխիթարյանը, ով չի մեկնել Ադրբեջան քաղաքական պատճառներով:
Նշենք նաև, որ սեփական հարկի տակ «Ղարաբաղը» պարտվել է վերջին 5 խաղերից 1-ում: Հյուրընկալվելիս՝ «Արսենալը»՝ 7 խաղերից 4-ում:
Փորձագետները նշուն են, որ լոնդոնան ակումբի համար միակ խնդիրը կարող է լինել այն, որ թիմը հանդես է գալու մրցակցի հարկի տակ, իսկ մրցակիցը՝ սեփական երկրպագուների աջակցության ներքո կարող է բնավորություն ցույց տալ: Երկու ակումբների մակարդակները շատ են տաբերվում, այնպես որ, այս խաղում ֆավորիտն ակնհայտ է:
Խաղը տեղի կունենա այսօր՝ 21:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան