Արագածոտնի մարզում ուսուցչուհին ծեծել է աշակերտներին
8-րդ դասարանի աշակերտներին ծեծի ենթարկելու համար ուսուցչուհին հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել, և գործն արդեն դատարանում է:
Ինչպես տեղեկացնում է Դատական տեղեկատվական համակարգը, ըստ մեղադրանքի՝ Նորա Դավթյանը 04.05.2018թ. Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղի միջնակարգ դպրոցում դասավանդել է 8-րդ դասարանում և դասաժամի ընթացքում աշակերտներից Շալիկո Սուքիասյանին իր տված հարցից և նրա պատասխանից հետո աշակերտները սկսել են ծիծաղել, ինչից ուսուցչուհին զայրանալով շուրջ 5-10 րոպե տևողությամբ ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել անչափահաս աշակերտներ Է. Պ.-ին և Շ. Թ-ին:
Նորա Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:
Աղբյուր` Փաստինֆո