«Օրինաց Երկիր» կուսակցությունից Երևանի քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը քաղաքի աղբահանության խնդրի լուծման ճանապարհներից է համարում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը։
Աուտոիմուն հիվանդությունների նշանները կարող են տարբեր լինել՝ քոր, ցավ մկաններում, հյուծվածություն, նյութափոխանակության համակարգի հետ կապված խնդիրներ: Fabiosa.com-ի հաղորդմամբ՝ այս հիվանդությունների հիմնական ախտանշանը քաշի կտրուկ փոփոխությունն է:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, անգլիացի պաշտպան Ջոն Թերրին կարող է սկսել մարզչական կարիերա «Չելսիի» համակարգում:
Սեպտեմբերի 14-ին ԱՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել 2019-2021թթ. պետական միջնաժամկետ ծրագրի նախագծի քննարկումը, որին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, խմբակցությունների պատասխանատուներ, գլխադասային հանձնաժողովի անդամներ և գործադիր իշխանության ներկայացուցիչներ` ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ:
«Ժառանգություն» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը շարունակել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:
Ինչպես հաղորդում է Rai Sport-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան պատրաստվում է հեռանալ թիմից, սակայն այդ իրավիճակը կարող է փոխվել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող, հանրությանը «Զիբիլիքս» անունով հայտնի քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 11 անձանց մեղադրանք է առաջադրվել Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի հերթական ընտրությունների նախընտրական փուլում ընտրողներին կաշառք տալու և դրան օժանդակելու համար:
«Սանիթեքը» միջազգային կազմակերպություն է, որը որևէ առնչություն չունի այլ ընկերությունների ու մարդկանց հետ, այդ թվում՝ քաղաքական գործիչների:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը տեղական Kossuth ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ կարգապահական պատիժը, որը ԵՄ-ի Խորհուրդը կարող է սահմանել իր երկրի նկատմամբ, «նվազագույն իսկ վտանգ» չի ներկայացնում։
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական կոմիտեի 79-րդ նիստին:
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան խոսել է ապագայի իր ծրագրերի մասին, ինչպես նաև 2010 թվականին Անգլիա տեղափոխվելու մասին:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 12-ին, տեղի կունենա ՀՀ ոստիկանության հասարակական խորհրդի երկրորդ նիստը:
«Երևանի քաղաքացին պետք է ունենա իր ընտրած քաղաքապետը և ավագանին։ Թեև հետհեղափոխական վիճակն ակնհայտորեն բերում է նրան, որ կուսակցական և պետական որոշ գործառույթներ խառնվում են իրար, և չենք կարող ասել, որ այս ընտրությունները կլինեն բովանդակային հավասար, հաջորդ անգամ, 4-5 տարի անց կլինի նորմալ միջկուսակցական պայքար»:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերժի Բուսկետսը հիշել է կատալոնական ակումբի առաջին թիմում իր կարիերայի սկիզբը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին այցելել է Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղ եւ հանդիպել համայնքի բնակիչների հետ:
«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի քաղաքացիության հարցը չի քննարկվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ պատասխանելով հարցին, թե Միքայել Հարությունյանի՝ 2002-ից ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքն է ճշտվում, մինչդեռ նա 2007-ի ապրիլին պաշտպանության նախարար է նշանակվել Ռոբերտ Քոչարյանի կողմից, արդյո՞ք Ռ.Քոչարյանը որևէ տեղեկություն ունի այդ մասին։
Նիդերլանդներից երկու հայ երեխաների Հայաստան արտաքսման թեմայով սեպտեմբերի 14-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների երեխաների իրավունքների պաշտպան Մարգարիտ Կլավերբոյերի հետ։
«Իրավապահները փորձում են հանրությանը ներկայացնել ինչ-որ ցնցող տեղեկություն, դրանով շեղելով խնդիրը բուն էությունից։ Ասում են՝ Աբգարյանը սպանվել է հատուկջոկատայինների կողմից։ Դա շատ լուրջ հայտարարություն է, նման հայտարարություն անողն առնվազն պետք է կրակողի անունն իմանար, առնվազն մեղադրանք առաջադրված լիներ, էլ չեմ ասում՝ արդեն օրինական ուժի մեջ մտած դատավճիռ լիներ»:
«Ֆլորենս» փոթորիկը սեպտեմբերի 14-ին հասելէ ԱՄՆ-ի արեւելյան ափ:
Comedy club փառատոնի շրջանակում սեպտեմբերի 15-ին Երևան կժամանի աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան Ժան-Կլոդ Վան Դամը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՔԾ Սասուն Խաչատրյանի այն հայտարարությանը, թե զինվորները որպես վարձկան են օգտագործվել 2008 թվականին։
Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է։ Շիրակի մարզի դատախազությունում նման որոշում է կայացվել սեպտեմբերի 11-ին։
«Իմ քայլը» դաշինքը Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը շարունակում է Նուբարաշեն վարչական շրջանում:
Ուկրաինան եւ Եվրամիությունը ստորագրել են երկրին 1 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու չորրորդ ծրագիրը. հուշագրի ստորագրման հեռարձակումն իրականացրել են ուկրաինական հեռուստաալիքները։
Ինչպես հայտնի է, 11.09.2018 թվականին համացանցի միջոցով տարածվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունների ձայնագրություն, որը լույս է սփռում Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քննվող քրեական գործի և, մասնավորապես, նրա կալանավորման գործընթացների ստվերային կողմի վրա:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲ ընկերությունում տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի հայտնի գաղտնալսումներից հետո Ռ. Քոչարյանի գործը չի կարող քննվել ՀՔԾ-ում։
Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի աշխատակիցները գործադուլի մեջ են։ «Ա1+»-ի հետ զրույցում գործարանի ավտոմատիկայի բաժնի պետ Վաչագան Դարբինյանը պարզաբանեց, որ իրենք հիմնականում դժգոհում են ֆաբրիկայի անվտանգության աշխատակիցների պահվածքից։
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը ժամանել է Ադրբեջան՝ հանդիպելու երկրի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ, տեղեկացնում է BBC-ին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Ֆրանսիայի նախագահական Ելիսեյան պալատ: