
«Չելսին» առաջարկել է Թերրիին մարզչական պաշտոն ակումբի համակարգում

Ինչպես հաղորդում է The Sun-ը, անգլիացի պաշտպան Ջոն Թերրին կարող է սկսել մարզչական կարիերա «Չելսիի» համակարգում: Ակումբի ղեկավարության նմանօրինակ որոշմանը նպաստել է Թերրիի որոշումը՝ չտեղափոխվել Մոսկվայի «Սպարտակ»:
Ըստ պարբերականի տեղեկության՝ «Չելսին» 37-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է մարզչական պաշտոն ակումբի պատանեկան թիմերից մեկում: Նշվում է, որ Թերրին ունի կարիերան «Ասթոն Վիլլայում» շարունակելու տարբերակ, որը նախկինի նման հետաքրքրված է նրա ծառայություններով:
Նախօրեին Թերրին հայտարարություն էր արել, որում այսպես է բացատրել իր մերժումը «Սպարտակին». «Ընտանիքիս հետ այս տեղափոխությունը քննարկելուց հետո մենք որոշեցինք, որ դա ճիշտ քայլ չէ տվյալ պահին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը