«Միքայել Հարությունյանի քաղաքացիության հարցը չի քննարկվել Ռոբերտ Քոչարյանի հետ». Հայկ Ալումյան

«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի քաղաքացիության հարցը չի քննարկվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ պատասխանելով հարցին, թե Միքայել Հարությունյանի՝ 2002-ից ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքն է ճշտվում, մինչդեռ նա 2007-ի ապրիլին պաշտպանության նախարար է նշանակվել Ռոբերտ Քոչարյանի կողմից, արդյո՞ք Ռ.Քոչարյանը որևէ տեղեկություն ունի այդ մասին։

«Քոչարյանի հետ Միքայել Հարությունյանի քաղաքացիության հարցը չի քննարկվել նախ, որովհետև գործի նյութերում չկա, և երկրորդ՝ դրա առիթը չի եղել»,- ասաց Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Նույն մեղադրանքն առաջադրվել է նաև 2008-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել: ՌԴ-ից ՀՀ ոստիկանությանը հայտնել են, որ իրենց պետության տարածքում նրա նկատմամբ հետախուզումը դադարեցված է: Ռուսական մամուլն էլ գրում է, որ նա 2002-ից համարվում է ՌԴ քաղաքացի:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս