Բաժիններ՝

«Ես կցանկանայի խաղալ «Լաս Պալմասում»». Դավիդ Սիլվա

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան խոսել է ապագայի իր ծրագրերի մասին, ինչպես նաև 2010 թվականին Անգլիա տեղափոխվելու մասին:

«Ես երկու տարի կխաղամ «Սիթիի» համար, մինչև իմ պայմանագրի ավարտը: Դրանից հետո ես չգիտեմ՝ ինչ կլինի: Ամեն ինչ կախված կլինի ֆիզիկական և հոգեբանական վիճակից:

Ես միշտ ասել եմ, որ կցանկանայի խաղալ «Լաս Պալմասի»`իմ քաղաքի թիմի համար: Տեսնենք, թե ինչ տեղի կունենա երկու տարի հետո: Ես ճիշտ ժամանակին տեղափոխվեցի «Մանչեսթեր Սիթի»: Ես ապրում էի Իսպանիայում իմ ծնողների հետ, իսկ նրանք բաժանվում էին: Ինձ համար օգտակար կլիներ այդ ամենից հեռու գնալը:

Երեխայիս հիվանդությո՞ւնը: Դա շատ դժվար էր (Սիլվայի որդին վաղաժամ էր ծնվել): Ես անընդհատ մտածում էի դրա մասին: Նա Իսպանիայում էր, ես անընդհատ մեկնում էի նրա մոտ, դժվար էր մարզվելը: Բարեբախտաբար, ակումբն ընդառաջեց և շատ օգնեց ինձ: Այժմ որդուս առողջությունը նորմալ է: Նա շատ բանի միջով է անցել, բայց հիմա արագ է մեծանում»,- նշել է Սիլվան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930