
«Իմ կարիերայի սկզբում ես չէի մտածում, որ շատ տիտղոսներ կնվաճեմ». Բուսկետս

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերժի Բուսկետսը հիշել է կատալոնական ակումբի առաջին թիմում իր կարիերայի սկիզբը: Բուսկետսը սկսել է իր կարիերան կատալոնական ակումբում 10 տարի առաջ:
«Իմ կարիերայի սկզբում ես չէի մտածում, որ շատ տիտղոսներ կնվաճեմ, Իսպանիայի առաջնությունում այսքան շատ հանդիպումներ կանցկացնեմ և շատ անսպասելի պահեր կվերապրեմ: Իմ առաջին մրցաշրջանը շատ լավն էր, ճանաչում էին ինձ և շատ ժամանակ էին տրամադրում:
«Կամպ Նոուում» իմ առաջին հանդիպումից առաջ ես շատ նյարդային էի, բայց բոլորն ասում էին, որ ես պետք է հանգիստ լինեմ, քանի որ մեր մարզիչն արդեն ինձ ճանաչում է «Բարսելոնայի Բ»-ի խաղերից:
Կարծում եմ՝ հիմա ես դարձել եմ ավելի կատարյալ ֆուտբոլիստ: Ես շատ խաղեր եմ անցկացրել և շատ տիտղոսներ եմ նվաճել, դարձել եմ ավելի հասուն և փորձառու»,- ասել է Բուսկետսը:
Սիրարփի Աղաբաբյան