Բաժիններ՝

ՕԵԿ-ն առաջարկում է Երևանում աղբահանության խնդրի լուծման համար համագործակցել միջազգային կառույցների հետ

«Օրինաց Երկիր» կուսակցությունից Երևանի քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը քաղաքի աղբահանության խնդրի լուծման ճանապարհներից է համարում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը։

«Այս խնդրի լուծումը ֆինանսական լուրջ միջոցներ չի պահանջում։ Պետք է վերահսկել համակարգը, և ճիշտ գործելու դեպքում այն արագ լուծում կստանա», – այս մասին Երևանի կայարանամերձ հրապարակում ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց Մհեր Շահգելդյանը։

ՕԵԿ-ը Երևանի տրանսպորտի ոլորտի զարգացման համար առաջարկում է հիմնել քաղաքակիրթ մրցակցային համակարգ, իսկ կանաչապատ տարածքների սակավության հարցի կարգավորումը տեսնում է Հայաստանում «կանաչ ճարտարապետության» տարածմամբ։

«Ծառատունկեր կազմակերպելը կարևոր դերակատարում ունի այդ հարցում, սակայն դրանից բացի պետք է զարգացնել «կանաչ քաղաք» գաղափարը։ Պետք չէ հողին վերաբերվել որպես բիզնեսի, այն կանաչ տարածքների ապահովման գլխավոր գրավականն է»,- հավելեց նա։

ՕԵԿ-ի նախընտրական ծրագրի հիմնադրույթներից է նաև Երևան քաղաքում համայնքային և սոցիալական բնակշինարարության իրականացումը, բնակարանի կարիք ունեցողների հերթագրման համակարգի ներդրումը, քաղաքապետարանի միջոցներով աշխատանքի տեղավորման կենտրոնների ձևավորումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս