Բաժիններ՝

«Մոդրիչը ուրախ է, որ կշարունակի խաղալ «Ռեալում». «Ռեալի» տնօրեն

«Ռեալ Մադրիդի» ինստիտուցիոնալ հարցերի գծով տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն խոսել է Լուկա Մոդրիչի՝ «Ինտեր» տեղափոխվելու հնարավորության մասին:

«Մոդրիչի հետ մենք խնդիրներ չունենք: Նա ուրախ է, որ շարունակելու է խաղալ «Ռեալ Մադրիդի» համար»,- ասել է Բուտրագենյոն Movistar + ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ իտալական «Ինտերը» ամեն կերպ փորձելու է ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպանին:

Միլանյան ակումբը Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստին առաջարկում է չորս տարվա պայմանագիր: Իսկ պայմանագրի ժամկետի ավարտից հետո նա կկարողանա իր կարիերան շարունակել «Ցզյանսու Սունինում»՝ լավ աշխատավարձով: Չինաստանի առաջնությունից հետո Մոդրիչը կարող է մեխից կախել խաղակոշիկները:

Ավելի վաղ նշվում էր, որ Մոդրիչը դեմ չէ տեղափոխվել, իսկ «Ռեալը» պատրաստ է հաշվի առնել Մոդրիչի ցանկությունը:

Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարող է բաց թողնել 32-ամյա կիսապաշտպանին՝ 60 միլիոն եվրոյով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031