Բաժիններ՝

«Տեռորի խնդիր չկա». Դավիթ Անանյան

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը վստահ է՝ կոմիտեն փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվողներին որևէ կոշտ վարչարարությամբ չի նեղացնում։

«Տեռորի խնդիր չկա, մենք իրականացնում ենք մեր գործառույթները, և հարկ վճարողները նաև սուբյեկտիվ դատողություններ են անում մեր գործունեության վերաբերյալ»,- այսօր կառավարության նիստից հետո  լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Անդրադառնալով «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունում ՊԵԿ ստուգումներին՝ Դ.Անանյանը նշեց, որ մեկնաբանություններ դեռ չի կարող տալ, այնտեղ որոշակի գործողություններ են իրականացվում։ Դիմակավորված անձինք, ըստ նրա, սպասել են մեքենայի մեջ, հետո օգնել որոշակի փաստաթղթեր տեղափոխելու գործառույթում։ Ստուգումները գիշերն իրականացնելը ՊԵԿ նախագահը բացատրեց դատարանից թույլտվությունն ուշ ստանալու հանգամանքով։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս