Բաժիններ՝

Լոպետեգին վերջին 11 տարում «Ռեալի» միակ մարզիչն է, որ պարտվել է առաջին խաղում

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում «Ռեալը» պարտվեց «Ատլետիկոյին» (2:4):

Խուլեն Լոպետեգին դարձավ վերջին 11 տարում «Ռեալի» միակ մարզիչը, որ պարտվել է իր դեբյուտային խաղում: Նշենք, որ խոսքը միայն պաշտոնական հանդիպումների մասին է:

2007 թվականի օգոստոսի 11-ին Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում «Ռեալը» պարտվեց «Սևիլիային» (0:1): Այդ ժամանակ մադրիդյան ակումբը գլխավորում էր Բեռն Շուստերը:

Հիշեցնենք, որ Լոպետեգին «Ռեալում» փոխարինեց Զինեդին Զիդանին, ով 2017/18 մրցաշրջանի ավարտին հայտարարեց, որ հեռանում է մադրիդյան ակումբից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս