Հայաստանում ռուսական ռազմաբազայի նյութատեխնիկական ահահովման ստորաբաժանումները ուսումնական վարժանքներ են անցկացրել
Հայաստանում ռուսական ռազմաբազայի նյութատեխնիկական ահահովման ստորաբաժանումները ռազմական ոստիկանության ստորաբաժանման հետ համատեղ անցկացրել են ռազմական տեխնիկայի շարասյան շարժումը կազմակերպելու հատուկ տակտիկական ուսումնական վարժանքներ:
Ինչպես տեղեկացրին Հայաստանում ռուսական ռազմաբազայի մամուլի ծառայությունից, ուսումնական վարժանքների ընթացքում զինծառայողները իրականացրել են շարասյան ռազմական տեխնիկայի շարժն ապահովելու առաջադրանքներ, մշակվել են վերալիցքավորման և պայմանական հակառակորդի կենդանի ուժերի ու զրահատեխնիկայի գրոհները հետ մղելու գործողություններ:
Նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները պատրաստել են վերալիցքավորման երկու կետ և իրականացրել են շարքից դուրս եկած պայմանական տեխնիկայի վերանորոգման աշխատանքներ՝ վերանորոգման շարժական արհեստանոցների օգնությամբ:
Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներն ապահովել են ճանապարհային շարժի անվտանգությունը: Ուսումնական վարժանքներին մասնակցել է 500 զինծառայող և ավելի քան 200 միավոր ռազմական տեխնիկա: