
Իրանի ԱԳՆ-ն Փոմպեոյի հայտարարությունները ներքին գործերի միջամտություն է որակել

ցՀուլիսի 23-ին այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Գասեմին, հաղորդվում է գերատեսչության կայքում։
«Այդ ճառն ԱՄՆ-ի ակնհայտ միջամտություն է Իրանի ներքին գործերին եւ գնում է տարածաշրջանի իրադրության ապակայունացման նախկին քաղաքականության հունով, ինչպես նաեւ վկայում է Վաշինգտոնի կողմից միջազգային պարտավորությունների խախտման մասին»,- ասել է Գասմեին: Նա նաեւ նշել է, որ «պետքարտուղարի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան քարուզչություն»:
Հուլիսի 22-ին Փոմպեոն Վենտուրայի օկրուգում (Կալիֆոռնիայի նահանգ) ելույթ է ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի գրադարանում: Պետքարտուղարը խիստ քննադատել է Իրանի քաղաքականությունը, Իսլամական Հանրապետության բարձրագույն ղեկավարությանը համեմատել մաֆիական կառուցվածքի հետ եւ Իսլամական Հեղափոխության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիին մեղադրել կոռուպցիայի մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: