
Քաբուլի օդանավակայանի մոտ պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 23-ի. AFP

Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյունից զոհվածների թիվը հասել է 23-ի, տուժածների թիվը՝ մինչեւ 107-ի: Հուլիսի 23-ին հաղորդել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության ներքին գործերի նախարարությունը:
Պայթյունը հուլիսի 22-ին իրականացրել է մահապարտ-ահաբեկիչն այն բանից հետո, երբ օդանավակայանից դուրս է եկել Աֆղանստանի առաջին փոխնախագահ Աբդուլ Ռաշիդ Դուստումը, որը հայրենիք էր վերադարձել մեկ տարվա արտաքսումից հետո: Ավելի վաղ հաղորդվել էր 16 զոհերի եւ 60 տուժածների մասին: Գործակալության տվյալներով՝ վիրավորների մեծ մասը ոստիկանության աշխատակիցներ են:
Հուժկու պայթյունը որոտացել է օդանավակայանի ծայրամասում Դուստումի կողմնակիցների բազմության մեջ, երբ փոխնախագահը զրահապատ ավտոմոբիլով՝ անձնական թիկնազորով շրջապատված դուրս է եկել օդանավակայանից: Քաղաքական գործիչն ինքը չի տուժել: Պատահարի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: