
«Ռուսները, ինչպես միշտ, իրենց «տապոռնի» գործն են արել». Քաղտեխնոլոգը՝ Փանիկում տեղի ունեցած միջադեպի մասին

«Ռուսները, ինչպես միշտ, իրենց ոճին համաձայն, առանց որևէ մեկին զգուշացնելու՝ իրենց «տապոռնի» գործն են արել, որ նման բան է ստացվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ խոսելով օրերս Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին:
Նա նկատեց, որ ռուսական կողմը բավականին լուրջ մակարդակներով ներողություններ է խնդրել, ու դա, ըստ նրա, բավարար է: Կ. Քոչարյանի խոսքով՝ հիմա որևէ հարաբերություն ինչ-որ վտանգի ենթարկելու ժամանակը չէ, ու պետք չէ դրանից մեծ պատմություն սարքել: Նա նաև կապ չի տեսնում տեղի ունեցածի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի հետ. «Դա ավելի շատ փնթիության հետևանք է եղել»:
Հարցին՝ Պերմյակովի դեպքից հետո ինչո՞ւ ռուսական կողմը դասեր չի քաղել, Կ. Քոչարյանն այսպես արձագանքեց. «Փնթիությունն աշխատելու ոճ է, որը չի փոխվում: Երկու տարի է անցել, ու զգոնությունը բթացել է: Ես, որևէ քաղաքական ասպեկտ, չեմ կարծում, որ կա այստեղ»: