Բանկային գործարքներ աշխարհի ցանկացած կետից Արդշինբանկի Մոբայլ Բանկինգի միջոցով
Ամառային թեժ հանգստին ընդառաջ՝ Արդշինբանկի Մոբայլ Բանկինգ անվճար հավելվածը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձանց իրականացնել գրեթե բոլոր բանկային գործարքները, ինչպես նաև օգտվել մի շարք առավելություններից աշխարհի ցանկացած կետից և ցանկացած պահի:
Հեռակա կերպով դրամական փոխանցումների, վճարումների, վարկերի մարումների, ավանդների համալրման գործընթացներն իրականացվում են արագ, պարզ և հարմար եղանակով:
Մոբայլ Բանկինգով հնարավոր է փոխարկել արժույթ արտոնյալ պայմաններով, փոփոխել քարտի սահմանաչափերը, դիտել գործարքների պատմությունը, հետևել ծախսերի վիճակագրությանը, բլոկավորել/ապաբլոկավորել քարտը, ստանալ ծանուցումներ և շատ ավելին:
Ընդ որում, Բանկի հաճախորդները կարիք չունեն հիշելու քարտի տվյալներ, քանի որ հավելվածը թույլ է տալիս իրականացնել քարտից քարտ փոխանցումներ ֆոտոպատճենի միջոցով, ինչպես նաև ընձեռում է հնարավորություն իրականացնել փոխանցումներ Արդշինբանկի հաճախորդներին բջջային հեռախոսահամարով: Բանկ այցելության դեպքում հաճախորդները կարող են նախապես ամրագրել հերթ իրենց նախընտրած օրը և ժամին հավելվածի «Հերթի առցանց ամրագրում» ծառայության միջոցով:
Նշենք նաև, որ հավելվածն աշխատում է նաև մատնահետքի միջոցով: Գործարքների անվտանգությունն ապահովելու նպատակով համակարգում ներդրված են միջազգային անվտանգության առաջադեմ պաշտպանիչ համակարգեր: Հավելենք, որ հաճախորդները հնարավորություն ունեն կրկնել և հակադարձել գործարքները:
Արդշինբանկի Մոբայլ Բանկինգ հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է Android կամ iOS սարքերով բեռնել հավելվածը և ինքնուրույն գրանցվել համակարգում՝ իրականացնելով Բանկի կայքէջում նշված քայլերի հաջորդականությունը կամ զանգահարելով (012) 22 22 22 հեռախոսահամարին: Հավելվածից լիարժեք օգտվելու համար անհրաժեշտ է մոտենալ Բանկ և լրացնել համապատասխան դիմումը:
***
Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2018թ. «Տարվա լավագույն բանկը» Հայաստանում: Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին և միակ մասնավոր կառույցն է ՀՀ-ում, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է Եվրոպարտատոմսեր: