Որոշ զինծառայողներ հանրահավաքների մասնակցելու ցանկություն են հայտնում. ՊԲ- ում ահազանգեր են լինում

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը երբեմն ահազանգեր է ստանում այն մասին, որ զինծառայողները մոտենում և դիմում են սպաների ու այլ զինծառայողների, որպեսզի մասնակցեն հանրահավաքների:

Այս մասին բանակային տարվա առաջին կիսամյակի ամփոփման ընթացքում` անդրադառնալով Արցախում տիրող ներքաղաքական իրավիճակին, ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

«Մենք բոլորին զգուշացրել ենք, որ օրենքով ու Սահմանադրությամբ՝ իրենք չեն կարող քաղաքական կամ հասարակական կազմակերպությունների անդամներ, վարձու աշխատողներ լինել, մասնակցել հավաքների»,- ասաց ՊԲ նախարարը:

Մնացականյանը հերքեց լուրերը, թե ահազանգերը կարող են կապ ունենալ Արցախի նախագահի հրաժարականը պահանջող ցույցերի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031