![](/banners/BeFunky-design.jpg)
ՍԱՏՄ-ն կուսումնասիրի փափուկ պաղպաղակի պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացները
![](https://168.am/wp-content/uploads/2018/07/941673.jpg)
ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, առաջնորդվելով սեզոնային ռիսկերի հիման վրա կազմված ծրագրերով, ինչպես նաև ստացված ահազանգերով, պետական վերահսկողական միջոցառումների շարք է սկսում հետևյալ ուղղություններով՝ պաղպաղակի շուկա (չփաթեթավորված (փափուկ) պաղպաղակի պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացների ուսումնասիրություն), մանկական ժամանցի վայրեր, մանկական սրճարաններ, փոքր և միջին հանրային սննդի օբեկտներ: Վերահսկողական գործողությունների արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Հավելենք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն առաջնորդվում է տնտեսվարողներին նախ անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն, մասնագիտական աջակցություն տրամադրելու և հետո միայն՝ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու սկզբունքով: