Չինաստանում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ին նավթամթերքներ են վաճառում առանց պատժամիջոցների խախտման
Չինաստանը ԿԺԴՀ-ի հետ առեւտրական կապեր է պահպանում նավթավերամշակման արտադրանքի մատակարարումների բնագաառում առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բանաձեւերի խախտման: Հուլիսի 24-ին այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:
«Չինաստանը միշտ խստիվ հետեւում է ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձեւերին: Համապատասխան որոշումների համաձայն՝ ընթացիկ տարում աշխարհի բոլոր երկրներն իրավունք ունեն ԿԺԴՀ արտահանել 60 հազար տոննայից ոչ ավելի նավթավերամշակման արտադրանք,- նշել է նա:- Այս տարի հունվարից մինչեւ հունիս մեր երկիրն այնտեղ էէ մատակարարել է 7 հազար 432 տոննա նավթամթերք՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի պահանջներին համապատասխան եւ հաշվի առնելով պատժամիջոցները»:
Դիվանագետի խոսքով՝ Փհենյանի հետ առեւտրի բնագավառում Պեկինի բոլոր գործողությունները «կրում են միանգամայն բաց եւ թափանցիկ բնույթ»: 2016 թվականին միջկորեական արդյունաբերական գոտու՝ Քեսոնի ինդուստրիալ համալիրի փակումից հետո Պեկինի բաժինը ԿԺԴՀ-ի արտաքին առեւտրում գերազանացել է 90 տոկոսը:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հունվար – հունիսին չին-հյուսիսկորեական ապրանքաշրջանառության կրճատումը կազմել է 59,2 տոկոս, ինչը կազմում է 7,06 միլիարդ յուան (1,04 միլիարդ դոլար): Երկու երկրների փոխգործակցության բնագավառում ակտիվության կտրուկ նվազումը բացատրվում է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերի պատճառով Փհենյանին մի ամբողջ ցանկ ապրանքների, այդ թվում նավթի եւ ածխի վաճառքի արգելքի սահմանմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: