Բաժիններ՝

ՀՀ սփյուռքի նախարարը Կիպրոսում այցելել է «Մելքոնյան» կրթական հաստատություն

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 25-ին Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելեց «Մակեդոնիտիսսա» ռազմական հուշահամալիր և ռազմական գերեզմանատուն, ծաղկեպսակ դրեց՝ հարգանքի տուրք մատուցելով հունական և կիպրական զոհերի հիշատակին։

Նախարարն այցելեց նաև ՀԲԸՄ Նիկոսիայի ակումբ և «Մելքոնյան» կրթական հաստատություն, որտեղ ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանի ուղեկցությամբ շրջեց հաստատության մասնաշենքերում, ծանոթացավ հաստատության փակման պատճառներին ու այս հարցում ՀԲԸՄ դիրքորոշմանը։ Նախարարը հանդիպեց ու լսեց նաև վերոնշյալ կրթական հաստատությունն ավարտած մի քանի ներկայացուցիչների, ծանոթացավ առկա մտահոգություններին, դիտարկումներին ու կարծիքներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031