Բաժիններ՝

Կոնտեն մոտ ժամանակներս կփոխարինի Գատուզոյին «Միլանում»

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մոտ է «Միլանը» գլխավորելուն:

Այս ամառ Կոնտեն հեռացավ «Չելսիից» այն բանից հետո, երբ «Կապույտներն» աշխատանքի ընդունեցին Մաուրիցիո Սարիին: Բայց երևում է, որ Կոնտեն երկար ժամանակ առանց աշխատանքի չի մնա: Ինչպես հաղորդել է լրագրող Վալտեր Մաջիոն Radio Kiss Kiss Napoli-ի եթերում, մոտ ժամանակներս Անտոնիոն պայմանագիր կստորագրի «Միլանի» հետ:

Հատկանշական է, որ «Ռոսոներների» ներկայիս գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն միայն ապրիլին է պայմանագիր կնքել ակումբի հետ մինչև 2021 թվականը, սակայն փոփոխությունը «Միլանի» ղեկավարության մեջ կարող է հանգեցնել նրա հեռացմանը և Կոնտեի նշանակմանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031