Բաժիններ՝

«Ակումբն ԱՊԼ-ից Կուլիբալիի համար առաջարկել է 100 մլն եվրո, բայց նա չի վաճառվում». Աուրելիո դե Լաուրենտիս

«Նապոլիի» նախագահն այլևս չի վաճառի առաջատարներին: Կալիդուս Կուլիբալին հազիվ թե հեռանա ակումբից այս ամռանը. նրան ուղղակի չեն թողնի:

«Ակումբը ԱՊԼ-ից առաջարկեց մեզ 100 մլն եվրո Կուլիբալիի համար: Բայց մենք նույնիսկ չենք քննարկել դա. ֆուտբոլիստը չի վաճառվում: Կուլիբալին գերազանց տղա է, մենք երբեք նրա ահետ պրոբլեմ չենք ունեցել»,- դե Լաուրենտիսին է մեջբերում Football Italia-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր 27-ամյա պաշտպանի նկատմամբ «Չելսիի» հետաքրքրության մասին, իսկ ավելի ուշ հավակնորդներին ավելացավ նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ամռանը «Նապոլիից» հեռացան գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին և կիսապաշտպան Ջորջինիոն: Երկուսն էլ այժմ «Չելսիում» են: Transfermarkt-ը նրան գնահատում է 60 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031