Բաժիններ՝

Ահազանգ «Սեբաստիա» մանկապարտեզի քանդման վերաբերյալ. տարածքն օգտագործողը պնդում է, թե վերանորոգում է իրականացվում

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ավագանու նախորդ կազմի 2008 թվականի հոկտեմբերի 29-ի որոշման համաձայն` լուծարվել էր Վերոնիկա Գևորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիր» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը, իսկ շենքը և հողատարածքը հանձնվել «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման:

Մանկապարտեզում 2-3 օր է շինաշխատանքներ են իրականացվում. մի խումբ քաղաքացիներ բողոքում են, որ մանկապարտեզի տարածքը քանդվում է, սակայն պատասխանատուները պնդում են, թե դրանք պարզապես վերանորոգման աշխատանքներ են:

Աշխատանքների պատասխանատու Արթուր Գորոյանն «Արմենպրես»-ին ասաց, որ կառույցը բաղկացած է մի քանի մասնաշենքերից ու գտնվում է վթարային վիճակում:

«Մենք քանդել ենք միջանցքը, որը հիմնականում կառուցված էր ապակիներով: Կա սեյսմիկ կայանների եզրակացությունն այն մասին, որ շենքը վտանգավոր էր շրջապատի համար: Իսկ շենքի այն հատվածները, որոնք կանգուն են, կոսմետիկ վերանորոգումներ ենք անելու, փոխելու ենք հատակը»,- ասաց նա:

Մանկապարտեզի հիմնադիր Վերոնիկա Գևորգյանի դուստրը` նախկին տնօրեն Գոհար Մարտիրոսյանը, մտահոգություններ ունի, որ շենքն ամբողջությամբ քանդելու են` հետագայում մասնավոր նախակրթարան կառուցելու նպատակով:

«Սա իմ մայրիկի ջանքերով է կառուցվել, այն միշտ բաց է եղել բոլոր երեխաների համար: 2008 թվականից շենքը վերցրել են ու մատնել անուշադրության, հիմա քանդում են, որ տեղը «Լուսաստղ» անունով ինչ-որ կառույց հիմնեն, կամ էլ մասնավոր նախակրթարան, որի վարձավճարները հասու կլինեն միայն մեծահարուստներին»,- ասաց նա:

Արթուր Գորոյանը հավաստիացրեց, որ այդ գործողություններն իրականացվում են օրենքի սահմաններում ու շենքը քանդելու մտադրություն չունեն:

«Կառույցի տանիքները փոխել ենք մեկ տարի առաջ, պատուհանների կեսը նորմալ վիճակում է, մյուսները փոխարինելու ենք նորերով: Եթե շենքը քանդելու միտումներ լինեին, էլ ինչու էինք տանիքները փոխում»,- հավելեց նա:

Վերանորոգման աշխատանքները նախաձեռնել է «Ալեքսանյանների ընտանիք» կազմակերպությունը: Այն պատկանում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:

Ահազանգ «Սեբաստիա» մանկապարտեզի քանդման վերաբերյալ. տարածքն օգտագործողը հերքում է

Ահազանգ «Սեբաստիա» մանկապարտեզի քանդման վերաբերյալ. տարածքն օգտագործողը պնդում է, թե վերանորոգում է իրականացվում

Gepostet von Armenpress am Mittwoch, 25. Juli 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս