
«2017 թվականին միջազգային առևտրում ԱՄՆ-ի կորուստները կազմել են 817 մլրդ դոլար». Թրամփ

Անցյալ տարի միջազգային առեւտրում ԱՄՆ-ի կորուստները կազմել են 817 միլիարդ դոլար: Հուլիսի 25-ին այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի՝ իր էջում։
Թրամփը ներկայացրել է առեւտրի վիճակագրությունը, որպեսզի պատասխանի իր քաղաքական ընդդիմախոսներին, որոնք իրեն քննադատում են ԵՄ-ից եւ Չինաստանից ապրանքների ներմուծման մաքսերի սահմանման համար, որոնք ԱՄՆ-ին առեւտրական պատերազմի եզրին են դրել հիմնական գործընկերների դեմ:
«Ամեն անգամ, երբ ես լսում եմ, որ հերթական թույլ քաղաքական գործիչը պահանջում է դադարեցնել բանակցությունները եւ վերացնել մաքսերի օգտագործումն (ԱՄՆ-ի նկատմամբ) անարդարացի սակագներին հակազդելու համար, զարմանում եմ, թե նրանք ինչ են մտածում,- գրել է Թրամփը:- Մի՞թե մենք կշարունակենք (ոչինչ չանել) եւ թույլ կտանք, որ կողոպտեն մեր ֆերմերներին եւ մեր երկիրը:
Անցյալ տարի մենք 817 միլիարդ դոլար ենք կորցրել այլ երկրների հետ առեւտրի բնագավառում»: Հունիսի 1-ին ԱՄՆ-ը մաքսեր է սահմանել ԵՄ-ի եկրներից, Կանադայից եւ Մեքսիկայից ներմուծվող պողպատի եւ ալյումինի արտադրանքի համար՝ համապատասխանաբար 25 եւ 10 տոկոսի չափով: Հիշյալ երկրները հետագայում սահմանել են պատասխան միջոցներ:
ԵՄ-ն, մասնավորապես, քննություն է սկսել Առետրի համաշխարհային կազմակերպությունում, եւ հունիսի 22-ից 25 տոկոս մաքսեր սահմանել ամերիկյան մետաղագործական, մեքնաշինական եւ գյուղատնտեսական արտադրանքի մի շարք տեսակների համար, որի միագումար ծավալը տարեկան կազմում է 2,8 միլիարդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: