Բաժիններ՝

«Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրին կգլխավորի «Ասթոն Վիլլան»

«Ասթոն Վիլլայի» նոր սեփականատերեր Նասեֆ Սավիրիսը և Ուես Էդենսը կհրավիրեն «Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրիին գլխավոր մարզչի պաշտոնում:

Ինչպես գրում է Daily Star-ը, Անրին թիմի գլխավոր մարզիչը դառնալու բանավոր համաձայնություն է տվել: Բայց ակումբի սեփականատերերը դեռ պետք է հեռացնեն ներկայիս գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսին, որոշեն բյուջեն, որի շրջանակներում պետք է աշխատի Անրին, ինչպես նաև որոշեն նրա աշխատավարձի չափը:

Սավիրիսը և Էդենսը գնել են «Ասթոն Վիլլայի» բաժնետոմսերի 27.5 տոկոսը:
Սավիրիսը Եգիպտոսի ամենահարուստ ընտանիքի անդամն է, Էդենսը՝ ամերիկյան մանգատ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031