
Աշխատավարձերն ու թոշակները չեն ավելանալո՞ւ

Ֆինանսների նախարարությունն աշխատում է հաջորդ տարվա բյուջեի նախագծի վրա: Ինչպես այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, այն էական տարբերություն չի ունենա վերջերս հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագրից:
Դիտարկմանը, որ այսինքն` սոցիալական ծախսերի՝ աշխատավարձերի ու թոշակների ավելացում չի՞ կարելի ակնկալել, նախարարը խորհուրդ տվեց ուսումնասիրել ՄԺԾԾ-ն:
Նշենք, որ ՄԺԾԾ-ում աշխատավարձերի և թոշակների բարձրացում չի նախատեսվում: