«Պետք է հրավիրվեն բոլոր արտադրողները և բոլորի ներկայությամբ և տեսախցիկների ներքո տեղի ունենան բանակցություններ արտադրողների հետ»
Տեքստիլի ոլորտի հայ արտադրողները կներգրավվեն զինվորների ներքնաշորերի արտադրության գործընթացում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք հրավիրում ենք, որ նոր ներդրումներ արվեն այս ոլորտում: Պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկման արդյունքում որոշում է կայացվել, ինչը նոր խթան կտա այս ոլորտին: Գիտեք, որ զինվորների ներքնաշորերի հետ կապված չլուծվող խնդիր կա և պաշտպանության նախարարությունը գլխավոր շտաբի հետ շատ լրջորեն զբաղվել են այս հարցով:
Ի վերջո` որոշում է կայացվել, որպեսզի մենք այս խնդրի լուծման գործում ներգրավենք տեքստիլ ոլորտի մեր արտադրողներին և պայմանավորվածությունը եղել է հետևյալը. քանի որ նախկին մրցույթների հետ կապված խնդիր կա, պայմանավորվածությունը, որ պետք է պաշտպանության նախարարությունը իրականացնի, եղել է հետևյալը. պետք է հրավիրվեն բոլոր արտադրողները և բոլորի ներկայությամբ և տեսախցիկների ներքո տեղի ունենան բանակցություններ արտադրողների հետ»,- ասաց վարչապետը: