Հուլիսի 26-ին, ժամը 20.35-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել օտարերկրյա քաղաքացի, 1951 թ. ծնված Տեիմուրազ Կ.-ն։
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդության քննությունը։ Ռոբերտ Քոչարյանը դատարանի դահլիճ է մտել ետնամուտքով։
Երկրում ընթացող վերջին իրադարձությունների կապակցությամբ հայտնում ենք, որ օրինականության հաստատման, օրենքի առջև բոլորի հավասարության, անպատժելիության մթնոլորտի վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը ողջունելի են։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող, հանրությանը «Զիբիլիքս» անունով հայտնի քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 25.07.2008թ.-ին Հեղինե Փոգրարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
ՀՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկել են ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները, որոնց մասնակցում են պետական տարբեր մարմինների ներկայացուցիչներ։
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավորները ստորագրահավաք են սկսել «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին ազատ արձակելու համար:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Հատուկ քննչական ծառայությունը կրկին կիրառեց ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով մեղադրանք էր առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, և որի հետ կապված իրավաբաններն աղմուկ բարձրացրին, որ սա խախտում է, քանի որ այդ հոդվածն օրենսգրքում ներդրվել է 2009 թվականին, իսկ մարդու արարքի կատարման պահին չգործող հոդվածով մեղադրանք առաջադրել չի կարելի՝ դա միջազգային կոնվենցիաների խախտում է։
«Իրատես» թերթը գրում է. «Բավականին հետաքրքիր դիսկուրս է եղել ոչ միայն ԵՄ դեսպան միստր Սվիտալսկու, ԱՄՆ-ի դեսպան միստր Միլզի, այլև Եվրահանձնաժողովի նախագահ միստր Կլոդ Յունկերի հետ»։
Հուլիսի 27-ին, ժամը 08:10-ի դրությամբ փրկարարները վերսկսել են Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը մի քանի դիտարկումներ է ներկայացրել «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ վաղօրոք տեղեկատվություն հայտնել այն միջոցների մասին, որոնք պլանավորում է ձեռնարկել Իրանի դեմ:
«Ռոբերտ Քոչարյանը կարող է ակնկալել Հայաստանում արդար դատաքննություն ստանալ». այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է ՀՀ արդարադատության նածարար Արտակ Զեյնալյանը:
Թուրքիայում Գերմանիայի ևս մեկ քաղաքացի է կալանավորվել։ Հաթայում գտնվող իր տանը ձերբակալված Դեննիս Է․-ն մեղադրվում է ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու մեջ։ Դատական նիստից հետո Գերմանիայի քաղաքացի հանդիսացող մեղադրյալը տեղափոխվել է Իսքենդերունի բանտ, որտեղ նա կգտնվի ողջ դատավարության ընթացքում։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը երկրում համաներում հայտարարելու խնդրանքով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջորդությունը:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածնի թիվ 2 հատուկ դպրոցում ապօրինություններ են տեղի ունենում:
Երևանի «Փյունիկ»-ին Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ տուրում հաղթանակ տոնել չհաջողվեց, քանի որ ղազախական «Տոբոլ»-ը «հավաքված» ֆուտբոլ ցուցադրեց:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 26-ին, ժամը 4.15-ին, Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Արթուր Հ.-ն։
Լոնդոնի արեւելյան մասի Ֆորեսթ Գեյթի շրջանում հուլիսի 27-ին փոխհրաձգությունը ոստիկանության եւ մի փումբ մարդկանց միջեւ ավարտվել է երեք մարդու ձերբակալմամբ:
Հուլիսի 26-ին` ժամը 20:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Դավիթ Արթուրի Միլոյանը:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը Կորեայի 1950 – 1953 թվականների պատերազմի ավարտի՝ հուլիսի 27-ին նշվող 65-րդ տարելիցի առթիվ այցելել է Փյոնան Նամդոյի նահանգում Չինացի ժողովրդական կամավորների հուշագերեզմանոց, որտեղ հարգել է Մաո Ցզեդունի ավագ որու՝ Մաո Անյինի հիշատակը, որը զոհվել է ամերիկյան ռազմաօդային ուժերի ավիահարվածի հետեւանքով:
Հուլիսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել ոստիկանության Արտաշատի բաժնի սպասարկման տարածքում։ Դիտակ գյուղի ցորենի արտերից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի։
Գրոսմայստեր Արման Փաշինյանը ավարտեց ելույթները հունական Պալեհորա քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի բաց մրցույթ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 26-ին շնորհակալություն է հայտնել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին ամերիկացի զինծառայողների աճյունները հայրենիք վերադարձնելու համար, որոնք պատերազմի տարիներին զոհվել են Կորեական թերակղզում: Համապատասխան հաղորդագրությունը նա զետեղել է Twitter-ում:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտ»-ն արտագնա խաղում վստահորեն հաղթանակ տոնեց:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հուլիսի 26-ին տեղի ունեցած դատական նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշում չկայացվեց: