Տեղի է ունեցել MasterCard միջազգային վճարային համակարգի կողմից կազմակերպված «Innovation award» ֆորումը, որի ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող է ճանաչվել «Առաջին անհպում քարտերը Հայաստանում» անվանակարգում:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանքի միջնորդության քննությունն այս պահին ընդմիջվել է։ Քրեական գործով մեղադրյալի պաշտպան Միհրան Պողոսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ մինչ այս պահն իր պաշտպանյալին չի պարզաբանվել մեղադրանքի բնույթի և հիմքի մասին, և դատական նիստն ընդմիջվել է մեղադրանքին ծանոթանալու համար։
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում մասնագիտական հարց էր բարձրացրել, որ չի կարող վարույթն իրականացնող մարմնի տրամադրության ներքո գտնվող մեղադրյալի կալանավորման հարցը քննարկվել այն պայմաններում, երբ մեղադրյալն ազատության մեջ է։
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին հայտարարել է, որ G20-ում իր երկրի նախագահությունն անցնում է հրատապ խնդիրների լուծման գործում փոխհամաձայնության որոնման ոգով։
«Մոսկվան կարձագանքի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ զարգացումներին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:
ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված պետական վերհսկողության շրջանակներում իրացման ցանցում հայտնաբերվել է կրկնակի պիտակավորմամբ տավարի պահածոյացված շոգեխաշած միս:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործի և կալանավորման միջնորդության առիթով։
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Վաղը մեկնում եմ Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին (վարչապետների ֆորմատ):
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե կիսո՞ւմ է Քոչարյանի այն դիտակումը, որ քաղաքական պրոցեսներից հեռացնելու համար է նրա դեմ մեղադրանք առաջադրվել, ասաց, որ դա քաղաքական գնահատական է:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն է տարածել «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած հաղորդագրության և տեսանյութի վերաբերյալ, որում ասված է…
Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր եկավ Յուրի Խաչատուրովը, որտեղ քննվելու է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջորդությունը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ փոխվել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանի խափանման միջոցը:
Մարտի 1-ին արտակարգ դրություն չհայտարարելը կարող էր բերել լրացուցիչ զոհերի: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Բաքվում հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով Բաքվի և Երևանի միջև շփումները:
WikiLeaks կազմակերպության հիմանդիր Ջուլիան Ասանժը պետք է վերջին հաշվով հեռանա Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից:
Կալիֆոռնիայի երեք օկրուգներում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել բնական հրդեհների պատճառով, որոնց հետեւանքով արդեն զոհվել է մեկ մարդ, հաղորդվում է նահանգապետ Ջերի Բրաունի կայքում։
Նախագահի լիազորություններից բխոող գործողությունները չեն կարող ենթադրել պատասխանատվություն:
«Միջազգային բանակային խաղեր-2018» միջոցառումների շրջանակում հուլիսի 27-ից օգոստոսի 4-ը Հայաստանում անցկացվելու են «Ընկերակցության մարտիկ» մրցումները:
ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ եւ նրա շուրջ կատարվող գործընթացներին, մասնավորաբար, նրան կալանավորելու միջնորդությանը, ասել է. «Անձնական վրեժխնդրության միտումներն ու մոտեցումները վտանգավոր են մեր պետության համար: Մի պետություն, որի գլխավոր մարտահրավերը Արցախի հարցն է, նեոբոլշեւիզմի կառուցումը կարող է կործանարար լինել»:
Իրավաբան, նախկին դատավոր Պարգև Օհանյանը գտնում է՝ այն քննչական գործողությունները, որ իրականացվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, օրենքի շրջանակներում են։ 168.am-ի հետ զրույցում նախկին դատավորն ասաց, որ գտնում է՝ այս ամենը բխում է ժողովրդավարությունից։
«Մեր համար հարցը իրավական դաշտում է»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ի պատասխան 168.am-ի հարցի, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հահտարարությունը, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նա հոսպիտալացվել է:
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով հրավիրել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս մասին տեղեկացրեցին Հատուկ քնչական ծառայությունից: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Հուլիսի 26-ին, ժամը 14.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1983 թ. ծնված Էմիլ Հ.-ն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 27-ին Յոհաննեսբուրգում մասնակցել է BEICS-ի երկրների ղեկավարների հանդիպմանը, որտեղ քննարկվել են կազմակերպության զարգացման հարցերը եւ գործընկերության գերակայությունները։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Մարաշի զինված խմբի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց:
ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկան առաջինը և միակն է Հայաստանում, որտեղ իրականացվում է դիաբետի բուժում և վերահսկում ինսուլինային պոմպի և գլյուկոզայի շուրջօրյա մոնիթորինգի միջոցով, որոնք արդի դիաբետոլոգիայի վերջին նվաճումներն են:
«ԱրԱր» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարծում եմ, գիշերվա ընթացքում հասցրել եք վերապրել Ռոբերտ Քոչարյանին քրեական մեղադրանք ներկայացնելու հետ կապված առաջին շոկը, և հիմա սկսում եք մտածել, թե ինչ է լինելու։ Ֆեյսբուքը հեղեղված է արձագանքներով, մեծ մասը, բնականաբար, ոգևորված, սակայն այս ամենը շատ ավելի բարդ է»։
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: