Հայտնի է ԱՊԼ-ի օրացույցը. առաջին տուրում «Արսենալը» կհանդիպի «Մանչեսթեր Սիթիի» հետ
Անգլիայի Պրեմիեր լիգան հրապարակել է հաջորդ մրցաշրջանի խաղերի ժամանակացույցը: Մրցաշարը սկսվում է օգոստոսի 11-ին:
«Արսենալը» նոր գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի գլխավորությամբ առաջին հանդիպումը կանցկացնի «Մանչեսթեր Սիթիի» հետ: 2-րդ տուրում «Արսենալը» կխաղա «Չելսիի» հետ:
Առաջին տուրի հանդիպումները.
«Բորնմութ» – «Քարդիֆ»
«Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի»
«Ֆուլհեմ» – «Քրիսթալ Փելես»
«Հադերսֆիլդ» – «Չելսի»
«Լիվերպուլ» – «Վեսթ Հեմ»
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լեսթեր»
«Նյուքասլ» – «Տոտենհեմ»
«Սաութհեմփթոն» – «Բերնլի»
«Ուոթֆորդ» – «Բրայթոն»
«Վուլվերհեմփթոն» – «Էվերթոն»
Նախորդ մրցաշրջանի առաջատարների՝ «Մանչեսթեր Սիթիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև հանդիպումը տեղի կունենա 12-րդ տուրում, «Էթիհադ Սթեդիում» մարզադաշտում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը