Բաժիններ՝

Կանտեն կարող է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ», «Բարսելոնա» կամ ՊՍԺ

«Չելսիի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն հանդիսանում է այս տրանսֆերային պատուհանի ժամանակ Մադրիդի «Ռեալի» գլխավոր նպատակը:

Ֆուտբոլիստի նկատմամբ հավակնություններ ունեն նաև «Բարսելոնան» և ՊՍԺ-ն: Փոքր հասակում Կանտեի սենյակի պատերը զարդարված են եղել մադրիդյան ակումբի ֆուտբոլիստների պաստառներով: Հենց «Ռեալին» է ֆրանսիական Le Parisien թերթն առաջնորդ համարում Կանտեի համար պայքարում:

Նախորդ մրցաշրջանի վերջում «Բարսելոնան» Կանտեի ընտանիքին հրավիրել էր «Քամփ Նոու»՝ խաղերից մեկին ներկա գտնվելու համար: ՊՍԺ-ն իր հերթին՝ փնտրում է երկարաժամկետ փոխարինող բրազիլական ծագմամբ իտալացի կիսապաշտպան Տիագո Մոտտայի համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս