
Մաթիաս Քիսլերը ցանկություն ունի, որ ՀՀ սահմանդրության մի քանի դրույթներ լինեն նաև Գերմանիայի սահմանադրությունում

ՀՀ-նում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը համոզված է, որ ՀՀ նոր կառավարությունը կտա կարևոր խթաններ բարելավելու վարչական արդարադատության համակարգը: Այսօր «Վարչական արդարադատության ձևավորումն ու զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով քննարկման ժամանակ Գերմանիայի դեսպանը նշեց, որ Գերմանիայի կառավարությունը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հետ բազմաթիվ տարիներ շարունակ օժանդակում է Հայաստանին՝ վարչական և արդարադատական կառույցները ավելի արդյունավետ դարձնելու համար:
Նրա խոսքով` Գերմանիան օժանդակել է վարչական դատարանին համապատասխան գրականությամբ և հետքեր է թողել նաև սահմադրության մեջ 2015 թվականին կատարված փոփոխություններում:
«Ես կցանկանայի, որ մի քանի դրույթներ, որոնք Հայաստանը ունի 2015 թվականի սահմանադարությունում, լինեին նաև Գերմանական սահմանադրությունում»,- ասաց Քիսլերը:
Գերմանիայի դեսպանը նշեց, որ ավելի լավ և հաջող արդարադատությունը մեծ ազդեցություն ունի յուրքանչյուր քաղաքացու կյանքում:
«Ուզում եմ ընդգծել, որ վստահությունը դատարանների արդարադատության նկատմամբ հսկայական նշնակություն ունի իրավական պետության կազմավորման համար և դրանով նաև ընդհանրապես յուրաքանչյուր երկրի դրական զարգացման համար»,- նշեց Քիսլերը: