Նիկոլ Փաշինյանի թիմը շատ սխալներ է թույլ տալիս. քաղտեխնոլոգ. «Ա1+»

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով նոր կառավարության գործունեությունը այդքան էլ հեղափոխական չէ, ինչքան սպասվում էր. «Արտաքին քաղաքականության մեջ որևէ էական փոփոխություն չկա, տնտեսական ոլորտում այս կառավարությունը շարունակում է նախորդին, մասնավորապես կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգի հարցում», գրում է «Ա1+»-ը։

Ըստ նրա՝ նոր կառավարությունը որևէ էական քայլ չի արել. «Սերժ Սարգսյանը ասուլիս չէր տալիս, Փաշինյանը տալիս է, դրա համար արժե՞ր հեղափոխություն անել»։

Արմեն Բադալյանը չի բացառում, որ Հանրապետական կուսակցությունը սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում լուրջ արդյունք գրանցի, քանի որ Նիկոլ Փաշինյանի թիմը շատ սխալներ է թույլ տալիս. «Եթե Հանրապետականում փոփոխություններ լինեն, Սերժ Սարգսյանը հեռանա կուսակցության նախագահի պաշտոնից, նրանք հնարավորություն կունենան երրորդ տեղը զբաղեցնել՝ Փաշինյանի թիմից ու ԲՀԿ-ից հետո»։

Քաղտեխնոլոգը ԱԱԾ վերջին գործողությունները որակում է որպես «մասկի շոու»՝ մեջբերելով հին հռոմեական մի ասացվածք՝ կամ հաց, կամ տեսարան։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930