Բաժիններ՝

«Սա խիստ ռիսկային, մութ հեռանկարներով մի համակարգ է». Վարդան Բոստանջյան

«Ես կարողացել եմ ապացուցել, որ սա խիստ ռիսկային, մութ հեռանկարներով մի համակարգ է։ Որքան հասկացա՝ ինչ-որ մեկի կամ երկուսի սուբյեկտիվ ցանկությունն էր։ Ուժեղները հաղթեցին, եղավ այս համակարգը, հիմա ինչ մոտիվացիա որ բերվի մեջտեղ, ես մնում եմ իմ կարծիքին»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։

Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից Բոստանջյանը հետաքրքրվեց, թե այս պահի դրությամբ որքան գումար է կուտակված ֆոնդում.

«Երկրորդ՝ այն օտարերկրյա կառտավարիչները, որոնց հանձնել ենք, դեռևս քննարկման սկզբում ես ասում էի՝ մի՞թե ՀՀ-ում չկա կառավարիչ, որ մենք այն պետք է դուրս հանենք։ Մենք չէի՞նք կարող այդ միջոցները մեզ մոտ օգտագործել»։

Ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարարն ասաց, որ արժե մանրամասնել «ռիսկային և մութ հեռանկարներ» ասվածը. «Եթե մենք մեր առջև նպատակ ենք դնում արժանապատիվ կենսաթոշակ ապահովելու խնդիրը, դրա լուծման ճանապարհները շատ չեն. կամ գնում ենք բաշխման, կամ կուտակման ճանապարհով։ Բաշխման համակարգի համար, ըստ գնահատականների, ենթադրվում է, որ առնվազն 3 վարձու աշխատող պետք է լինի մեկ կենսաթոշակառուի համար, որպեսզի հնարավոր լինի, ի թիվս պետության առաջ ծառացած այլ խնդիրների՝ նաև լուծել կենսաթոշակների խնդիրը։

Մեր երկրում իրավիճակն այնպիսին է, որ ունենք 1։1, հետևաբար՝ այս ճանապարհը չի տանում արժանապատիվ կենսաթոշակի ապահովման, դրա այլընտրանքը կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն էր»։

Նախարարի խոսքով՝ աշխարհի փորձը կա, դրա համար ընտրվել են օտարերկրյա կառավարիչներ. «Գայթակղությունը շատ մեծ է՝ կուտակված գումարը, որը 124 մլրդ դրամ է, վերցնել և օգտագործել ինչ-որ նպատակի համար։ Դա է պատճառը, որ կարգավորումը հենց այսպես է տրվել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս